Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
Բոլորը

Երեկ «Armlur» լրատվականը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոմեքենային ուղեկցող Toyota Prado-ն շեշտակի վարում քաղաքացու մեքենայի ուղղությամբ։ Լրատվականի փոխանցմամբ՝ այս դրվագին նախորդել են Սիմոնյանին սպասարկող թանկարժեք BMW-ի և Toyota Prado-ի կտրուկ մանևրները։ ԱԺ խոսնակը, սակայն, մեքենայում չի եղել։

«Խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը՝ գերթանկարժեք BMW-ն և ուղեկցող Toyota Prado-ն։ Սակայն, չհամակերպվելով այն մտքի հետ, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նույն խցանման մեջ սովորական քաղաքացիների հետ, շուրջ կես ժամ շարունակ ազդանշանում էին և վարորդներից ճանապարհ պահանջում, որպեսզի երթևեկեն արտահերթ»,- նշվում է հրապարակման մեջ։

Ըստ լրատվամիջոցի հրապարակած կադրերի՝ իրավիճակն ավելի է լարվել, երբ մեքենաները շարժվել են դեպի Մյասնիկյան պողոտա։ Էստակադայում հայտնվել են «Armlur»-ի աշխատակցի մեքենայի հետևում և անդադար ազդանշաններով, բարձրախոսներից բղավելով ճանապարհ պահանջել։ 

«Չգիտակցելով, որ տվյալ թունելը միակողմանի է, և կա միայն մեկ երթևեկելի գոտի, ուստի ճանապարհ զիջելը տեխնիկապես անհնարին է: Բացի այդ, դուրս գալով թունելից՝ մի քանի հարյուր մետր դեպի աջ հոծ գիծ է և վերադասավորվելն արգելվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների համաձայն»,- գրում է «Armlur»-ը։

Ի վերջո, երբ հնարավոր է եղել անվտանգ տեղափոխվել երթևեկելի աջ գոտի, լրատվամիջոցի աշխատակիցը ճանապարհ է տվել Ազգային ժողովի նախագահի ծառայողական և ՊՊԾ-ի ուղեկցող մեքենաներին։ Դրան հետևել է Toyota Prado-ի վազանցն ու վտանգավոր մանևրը։ Լրատվամիջոցի հրապարակմանն այսօր արձագանքել է Ալեն Սիմոնյանը՝ պնդելով՝ իրեն ուղեկցող մեքենաները տեսնելուց հետո լրատվամիջոցի աշխատակիցն է սկսել մեքենան անկանոն վարել։

«Սկսում է սահմանափակել և այն խնդրանքներին, պահանջներին, որոնք օրենքով սահմանված կերպով ամրագրված է, որ ճանապարհ են ուզում, սկսում է չենթարկվել՝ ամեն ձև խոչընդոտելով մեքենաների ընթացքը»։

Ըստ Սիմոնյանի՝ ՊՊԾ աշխատակիցները պահանջում են ճանապարհ, որպեսզի կարողանան վազանց կատարել․ «Եվ երբ արդեն ակնհայտ է դառնում, որ դիմացի մեքենան իրեն ագրեսիվ է պահում, մեքենաներից մեկը՝ այդ ՊՊԾ-ի մեքենան, գալիս է և փակում է այդ մեքենան, որպեսզի ինձ սպասարկող մյուս մեքենան կարողանա շարունակել իր ընթացքը։ Այս ամբողջը ներկայացվում է, բնականաբար, այլ ձևով»։

Սիմոնյանը տեսանյութում շեշտում է, որ լրատվամիջոցի աշխատակիցն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի եղբայրը՝ Պետրոս Թովմասյանն է։ Factor TV-ի հետ զրույցում պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Սիմոնյանի պնդումները։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով միջադեպին, ասում է՝ Պետական պահպանության ծառայության՝ ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդը լկտի և պաշտպանվող օբյեկտի անվտանգության հետ կապ չունեցող ագրեսիվ պահվածք է ցուցաբերել, ինչն անընդունելի է։

«Ոնց որ փորձի պատժել, էլի, սենց յուրովի պատժում է։ Կներեք, ինքնահաստատվո՞ւմ եք, ի՞նչ եք անում տենց, որ պատժում եք։ Ո՛չ, պատժելու լիազորություն Պետական պահպանության ծառայության աշխատողները չունեն և չեն կարող ունենալ։ Դա, մեղմ ասած, շատ տգեղ պահվածք է»,- ասում է նա։

Իոաննիսյանը չի ժխտում՝ Պետական պահպանության ծառայողներն ինչ-որ մանևրներ իսկապես կարող են անել, որոնք արգելված են այլ վարորդների, բայց դրանք պետք է մի նպատակ հետապնդեն՝ պաշտպանվող օբյեկտի անվտանգության ապահովումը։ Այս դեպքում, փաստացի, ԱԺ նախագահը մեքենաներից որևէ մեկում չի եղել։

«Եթե Ալեն Սիմոնյանն այդ ավտոշարասյան մեջ չի եղել, ավելի վատ։ Հարցեր են առաջանում՝ ինչի՞ էին իրենք առհասարակ միացրած փարոսիկներով ճանապարհորդում։ Ավելի շատ հարցեր են առաջանում, ճիշտն ասած, և ինչի՞ համար էին ընդհանրապես ճանապարհ ուզում»։ 

Լրատվամիջոցը գրում է նաև, որ միջադեպից հետո իրենց աշխատակիցը կանգնեցրել է ԱԺ խոսնակին ուղեկցող ոստիկանության գվարդիայի մեքենան և խնդրել մեկնաբանել նման պահվածքի պատճառը։ Ի պատասխան՝ ոստիկաններն ասել են՝ դա ուղեկցող մեքենա է, և պետք է ճանապարհ տալ։

«Որովհետև ճանապարհ ուզել Ազգային ժողովի նախագահի համար նորմալ է։ Դա պետք է անել կուլտուրական, դա պետք է անել հարգալից, բայց դա նորմալ է։ Բայց ճանապարհ ուզել Ազգային ժողովի նախագահի մեքենայի համար, որտեղ Ազգային ժողովի նախագահը չկա, մի քիչ, մեղմ ասած, հարցեր առաջացնող է»,- նշում է Իոաննիսյանը։

Խնդրահարույց է նաև այն, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահը մեքենայի համարանիշով իմացել՝ մեքենան ում է պատկանում։ Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ իրենք որևէ անձնական տվյալ չեն տրամադրել և չեն տրամադրում որևէ անձի։  

Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է՝ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ: Բավարար պաշտպանության մակարդակ այս դեպքում, փաստացի, Սիմոնյանը չի պահպանել․ իր կողմից հրապարակած տեսանյութում ԱԺ նախագահը ոչ միայն ասում է, թե մեքենան ում է պատկանում, այլև խոշոր կադրով ցույց է տալիս Թովմասյանի եղբոր մեքենայի համարանիշները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան