Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
Բյուրեղավան քաղաքում օրեր առաջ արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս ստացիոնար բուժում են ստանում։ Նրանց մեծ մասը գտնվում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում են Բյուրեղավանի համայնքապետարանից։
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ հիվանդների առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Նրանք շրջել են հիվանդասենյակներով և զրուցել բուժում ստացող քաղաքացիների հետ։

Բուժող բժշկի փոխանցմամբ՝ հիվանդներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն, և այս պահին նրանց վիճակը վերահսկելի է։