Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է։

Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ կուսակցության ընտրական ցուցակը կազմված է ավելի քան 90 թեկնածուից, իսկ ամբողջական ցանկը կներկայացվի առաջիկայում։ Միաժամանակ շեշտեց, որ իրենց հիմնական նպատակը մանդատներ ձեռք բերելը չէ, այլ «օրենքի դիկտատուրայի միջոցով արժանապատիվ պետություն և քաղաքացի ձևավորելը»։

Հարցին, թե խորհրդարան անցնելու դեպքում վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը կգա՞ Հայաստան, Բաղդասարյանը պատասխանեց, որ Ղուկասյանն ունի իրավական հնարավորություն ընդգրկվելու պատգամավորական ցուցակում և ընտրվելու դեպքում կարող է նաև դառնալ վարչապետ։ 

Քաղաքական համագործակցության հարցին անդրադառնալով՝ Բաղդասարյանը նշեց, որ պատրաստ են համագործակցության միայն այն ուժերի հետ, որոնք կընդունեն պատասխանատվություն իրենց անցյալի գործողությունների համար՝ ընդգծելով, որ վերապահումներ ունեն ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանությունների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։