Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարություններին, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին և առաջիկա ընտրություններին։ Արձագանքելով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե իրենք ժառանգելու են «նախորդ ապիկար իշխանությունից» Ռուսաստանի հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով վստահության կորուստը, Սարգիս Խանդանյանը նշել է. «Բայց մենք նախկին չենք, չենք էլ լինելու, որպես փաստ արձանագրեմ, հասկանալի է Սամվել Կարապետյանի համար, որը ունի բազմաթիվ երկրների քաղաքացիություններ և որևէ պաշտոն Հայաստանում, ըստ էության, չի կարող զբաղեցնել։ Փոխնախարար կարող է դառնալ, լավագույն դեպքում»։

Խանդանյանը հերքել է Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ «շանտաժի լեզվով» խոսելու մեղադրանքները․ «Հայաստանը վերջին ութ տարիներին չի արել մի քայլ, որը որևէ կերպ կարող է դրոշմագրվել որպես Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացմանը տանող քայլ։ Այլ ընդհակառակը, Հայաստանը միշտ փորձել է կառուցողական մնալ, զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և շարունակում է դա անել։ Եվ մենք ունենք լավ, բաց խոսակցություն Ռուսաստանի հետ»։

Նա ընդգծել է, որ Հայաստանը որևէ գործընկերոջ հետ շանտաժի լեզվով չի խոսում. «Մենք շանտաժի լեզվով երբևէ որևէ մեր գործընկերոջ հետ չենք խոսել ու չենք խոսելու, որովհետև մեր արտաքին քաղաքականության մեջ այդ գործիքակազմը չկա։ Մենք բոլորի հետ փորձում ենք նորմալ լեզվով խոսել, նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ ունենք շատ բարդ հարաբերություններ, ունենք կոնֆլիկտի պատմություն և որևէ մեկի հետ շանտաժ չենք անում»։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին և «պատերազմի եռագլուխ կուսակցություն» որակմանը՝ Խանդանյանը նշել է, որ այդ ուժերը բովանդակային առումով կապված են նախկին իշխանությունների հետ։
«Այդ քաղաքական ուժերը, այդ թվում և այդ կուսակցությունը, որը ղեկավարում է Սամվել Կարապետյանը, որևէ կերպ չեն տարբերվում, այլ նույնական են նախորդ իշխանությունների թե՛ բովանդակությանը, թե՛ ձևին և թե՛ անհատներին։ Երբ որ տեսնում ենք այդ կուսակցությունների ցուցակները, մենք տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիների դեմքեր։ Տրամաբանությունը նույնն է՝ հետ տանել Հայաստանը այն ուղին, որից Հայաստանը շատ դժվարությամբ, բայց դուրս է պրծել։ Դա հակամարտության էջն է և դա տնտեսական ու կոռուպցիոն խնդիրների էջն է։ Այսինքն՝ այստեղ ակնհայտ է, որ նաև իրենց տնտեսական կապիտալը պահելու [խնդիր կա], որովհետև ապօրինի գույքի հարստացման մասին օրենսդրությունն է սկսել շատ ակտիվ գործել, և բոլորը անհանգստացած են, ովքեր կարող են դառնալ այդ օրենսդրության շահառու»։

Ի պատասխան դիտարկման, թե ինչպես Ռուսաստանն է «հովանավորում» որոշ ընդդիմադիրների, այնպես էլ Եվրոպան՝ իշխանությանը, մասնավորապես Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով անցկացնելով, Խանդանյանը պատասխանել է. «Մեր հովանավորները ընտրություններում բացառապես Հայաստանի քաղաքացիներն են։ Հայաստանի քաղաքացուց որևէ մեկը չի աջակցել, և մենք չենք էլ ջանացել, որպեսզի արտաքին աջակցություն ստանանք։ Ինչ վերաբերում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, Ֆրանսիայի նախագահի պետական այցին՝ սա իսկապես քաղաքական բոնուսներ են Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ սա նաև հարգանքն է այն աշխատանքի, արտաքին քաղաքական աշխատանքի, որը տարել է Հայաստանի կառավարությունը»։

Այն հարցին, թե ութ տարվա կառավարումից հետո ընդդիմությանը «եռագլուխ հրեշ» անվանելը և նրանց՝ ընտրություններին ազատորեն մասնակցելը իշխանության ձախողումը չի՞ արդյոք, Խանդանյանը չի համաձայնել․ «Դա բացարձակ մեր տապալումը չէ։ Դա այն իրադարձություններն են, որոնք բերել են այսօրվան, և այդ ալեգորիան, որ արվում է, իմ հիմքում դրվում է այն քաղաքական հայտը ու այն ծրագրերը կամ այն գաղափարները, որոնք այս քաղաքական կուսակցությունները վերջին տարիներին արտահայտում են, և հատկապես իրենց դիրքավորումը խաղաղության գործընթացի շուրջ։ Այսինքն՝ ասել, որ այո՛, մենք էլ ենք ուզում խաղաղություն,  դա նշանակում է, որ դուք չեք ուզում խաղաղություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան