Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը կեղծ տեսանյութերի նոր շարք է թողարկել՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նամակի, որում սենատորները պահանջում են, որ Meta-ն և Google-ն ավելի ակտիվորեն հակազդեն Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը: Այս մասին The Insider-ին հայտնել են  «Блокировщик ботов» նախագծի հետազոտողները, որը հետևում է ռուսական բոտ ցանցերի  ակտիվությանը սոցիալական ցանցերում:

Տարածվող կեղծիքների թվում են՝ մեկ տեսանյութ, որում Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ներկայացված է որպես սենատորների նամակի հակառակորդ։ Այն, իբր, զգուշացրել է Վաշինգտոնին, որ միջամտությունը «կստեղծի նոր հակամարտություն, և փախստականները կփախչեն Կանադա»։ Մեկ այլ կեղծիք նամակի հեղինակներին վերագրում է կոռուպցիոն մոտիվ։ Բոտերը պնդում են, որ սենատորներն անձամբ գյուղատնտեսական հողեր են գնում Հայաստանում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգնում է նրանց։

Բացի այդ, բոտերը Bloomberg-ի գլխավոր խմբագրին վերագրել են հորինված մեջբերում։ Նա, իբր, սենատորներին մեղադրել է երեսպաշտության մեջ՝ պնդելով, որ ռուսական ապատեղեկատվություն գոյություն չունի, իսկ Փաշինյանի ապատեղեկատվությունն իրական է, և Վաշինգտոնը դիտավորյալ անտեսում է այն։

Ֆրանսիական թվային արտաքին միջամտության դեմ պայքարի գործակալությունը՝ VIGINUM-ը, կեղծ կերպով ներկայացվում է որպես Կրեմլի դաշնակից։ Այն, իբր, Սենատի նամակն անվանել է «անամոթ միջամտություն» և հայտարարել, որ հինգ տարվա ընթացքում չի հայտնաբերել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ապատեղեկատվության որևէ հետք, և որ բոլոր բացահայտված արշավները կեղծ դրոշով սադրանքներ են եղել Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից։  VIGINUM-ը, իբր, դատի է տալիս Սենատի հանձնաժողովին միջազգային դատարանում։

Գոյություն չունեցող կանադական զեկույցն արդեն մեղադրում է Փաշինյանին։ Կեղծ լուրերը պնդում են, որ Օտտավան փաստաթղթավորել է ՀՀ վարչապետի կողմից տեղեկատվական մանիպուլյացիայի՝ մեկ տարուց ավելի դեպքերը և պահանջել է միջազգային միջամտություն։

Google-ին վերագրվող տեսանյութը նկարագրում է ռուսական «Storm-1516» քարոզչական խմբի իրական մարտավարությունը։ Այն պնդում է, որ Հայաստանի իշխանությունները, ենթադրաբար, մանիպուլյացիաներ են անում որոնման արդյունքների հետ՝ կեղծ կայքերի ցանցի միջոցով։

Բոտերը տարածում են հորինված «մասնագետների» եզրակացությունները, որ Երևանը կրկնօրինակում է այն սխեման, որն օգնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին հաղթել ընտրություններում՝ օգտագործելով Google և Meta հարթակները։ Քարդաշյանների ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, իբր, կոչ է անում Վաշինգտոնին չմիջամտել Հայաստանի գործերին և կենտրոնանալ Մերձավոր Արևելքում ձախողման վրա, որտեղ ԱՄՆ-ը պլանավորում էր «հաղթել երկու օրից»։

Տեսանյութերը տարածվում են արևմտյան լրատվամիջոցների, պետական ​​​​գործակալությունների և միջազգային կազմակերպությունների լոգոներով՝ իսկության պատրանք ստեղծելու համար: Ներկայիս կեղծ լուրերի ալիքի բնորոշ առանձնահատկությունն իրական իրադարձությունները շրջելն է. իրական փաստերը (Սենատի նամակը, VIGINUM-ի գործունեությունը, Storm-1516-ի մարտավարությունը) աղավաղվում և վերագրվում են հորինված աղբյուրներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են ուղարկել Meta-ին և Alphabet-ին՝ կոչ անելով միջոցներ տրամադրել Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը հակազդելու համար: Նամակում նշվում են տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում հայտնաբերվել է ավելի քան 100 էջ՝ մանիպուլյատիվ բովանդակությամբ, և առնվազն 17 YouTube ալիք, որոնք տարածում են ապատեղեկատվություն առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

«Մատրյոշկա»-ն Կրեմլի բոտերի, թրոլների և համակարգված անանուն մեդիա ռեսուրսների ցանց է, որը մասնագիտանում է զանգվածային ապատեղեկատվական արշավներում: Դրա գործիքակազմը կարճ ուղղահայաց տեսանյութեր են, որոնք ոճավորված են հեղինակավոր արևմտյան հրատարակությունների և կազմակերպությունների բովանդակությանը նմանվող, միաժամանակ գործարկված Twitter (X), Telegram, Bluesky և փակ խմբային չաթերում:

«Блокировщика ботов»-ի տվյալներով՝ հայկական արշավը, որը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերին, շուտով կդառնա ցանցի պատմության մեջ ամենաերկարատև գործողությունը: Նախորդ ռեկորդը պատկանում էր մոլդովական «Մատրյոշկա» գործողությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի