ԱՄՆ սենատորները նամակներով դիմել են Meta-ին և Alphabet-ին՝ կոչ անելով կանխել ՌԴ-ի ապատեղեկատվությունը Հայաստանի ընտրությունների նախաշեմին

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցյալ շաբաթ ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են ուղարկել Meta-ին և Alphabet-ին՝ կոչ անելով նրանց բավարար ռեսուրսներ հատկացնել ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը 2026 թվականի հունիսին Հայաստանում  կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Անկախ փորձագետները գնահատմամբ՝ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր ռազմավարությունը, այդ թվում՝ օգտագործելով Meta հարթակները, որպեսզի ազդի Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ռուսաստանից  մարդկանց» խրախուսվում է աջակցել որոշակի քաղաքական կուսակցությունների: Հայաստանի հարգված քաղաքացիական հասարակության խումբը՝ «Իրազեկ քաղաքացիների միությունը», Meta հարթակներում հայտնաբերել է հարյուրից ավելի էջեր, որոնք գովազդում են առաջիկա ընտրություններին վերաբերող մանիպուլյատիվ բովանդակություն: Խումբը նաև նշել է համակարգված ոչ իսկական վարքագիծ, որը, ըստ տեղեկությունների, ուղղորդվել է ռուսահայ օլիգարխի կողմից, որը Թրամփի առաջին վարչակազմի կողմից Կոնգրեսին ներկայացվող օրենքով պարտադիր զեկույցում նշված է որպես «Ռուսաստանի Դաշնությունում նշանակալի  օտարերկրյա քաղաքական ֆիգուր  կամ օլիգարխ, որը որոշվում է ռուսական ռեժիմի հետ նրա մտերմությամբ»»,- գրել են սենատորները Meta-ին ուղղված նամակում։

Նշվում է նաև, որ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ապագան որոշելու համար, քանի որ դրանք, հավանաբար, կորոշեն տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների և կապի նախագծերի ելքը, այդ թվում՝ «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) գլխավոր ծրագիրը, որը խաղաղության բանակցությունների հիմնական բաղադրիչն է։ Ոչ մի օտարերկրյա ուժի չպետք է թույլ տա ազդել Հայաստանի ինքնիշխան որոշումների արդյունքների վրա, շեշտել են սենատորները։

«Մենք հույս ունենք, որ դուք կվերսկսեք և կձեռնարկեք Մոլդովային իր ժողովրդավարությունը արտաքին հարձակումներից պաշտպանելու համար ձեռնարկված ջանքերը, բայց այժմ՝  Հայաստանի համապատասխան Հհաստատությունների հետ։ Մենք կոչ ենք անում Alphabet-ին բավարար ռեսուրսներ հատկացնել ռուսական ապատեղեկատվությանը Հայաստանի ընտրություններից առաջ հակազդելու համար»,- գրել են սենատորները Alphabet-ին ուղղված նամակում։

Նրանք նշելեն, որ  Միացյալ Նահանգները պետք է անաչառ մնա Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վերաբերյալ իր տեսակետներում, սակայն չեն կարող աչք փակել, երբ տեսնում են, թե ինչպես է օտարերկրյա ուժը փորձում իր կամքը պարտադրել հայ ժողովրդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի