Ուկրաինան հայտարարել է ՌԴ-ին օգնող իրանցի հրահանգիչներին ոչնչացնելու մասին

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Իրանից ժամանած հրահանգիչները, որոնք գտնվել են Ռուսաստանին բռնակցված տարածքներում, սպանվել են ուկրաինացի զինվորականների կողմից։ Այս մասին բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

Ավելի վաղ Կիևում պնդում էին, որ իրանցի մասնագետների մի փոքր խումբ գտնվում է Ղրիմում և վարժեցնում է ռուս զինվորականներին իրանական արտադրության Shahed-136 անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի թիրախներին հարվածելու համար: Ղրիմում իրանցի խորհրդականների ներկայության մասին հայտնել են նաև ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։

Իրանն ու Ռուսաստանը հերքել են ինչպես անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, այնպես էլ իրանցի հրահանգիչների առկայությունը։ Նոյեմբերի սկզբին Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ երկիրը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել, սակայն մինչ պատերազմի սկսվելը։

«Դուք չպետք է լինեք այնտեղ, որտեղ չպետք է լինեք: Նրանք մեր տարածքում էին։ Մենք նրանց այստեղ չենք հրավիրել, և եթե նրանք համագործակցում են ահաբեկիչների հետ և մասնակցում են մեր ազգի ոչնչացմանը, պետք է սպանենք նրանց»,- ասել է Դանիլովը։

Նա նաև ընդգծել է, որ իրանական ցանկացած ռազմական ներկայություն Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում Ուկրաինայի կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ։

Դանիլովը չի հստակեցրել, թե երբ և որտեղ են սպանվել, իր պնդմամբ, իրանցի հրահանգիչները և քանի անձի մասին է խոսքը։ Հոկտեմբերին իսրայելական KAN ռադիոկայանը հայտնել էր Ուկրաինայի պատերազմում 10 իրանցի խորհրդականների մահվան մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել Ղրիմում և Խերսոնի շրջանում։

Տաթև Ֆռանգյան