Ադրբեջանի ՊՆ-ն ՌԴ ՊՆ-ի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել Արցախում Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը արձանագրելու համար

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն արձագանքել է  ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությանը, որով վերջինս  հաստատել էր  Արցախում ադրբեջանական զինուժի կողմից  հրադադարի խախտման փաստը։

Մասնավորապես, ՌԴ ՊՆ նոյեմբերի 24-ի տեղեկագրում հաստատում է, որ  ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Մաղավուզի շրջանում։ Նշվում է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ քննություն է իրականացնում, տուժածներ չկան։

Ադրբեջանի ՊՆ-ն ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությանն ի պատասխան կոչ է արել «կանխել հայերի սադրիչ գործողություններն» ու չօգտագործել հայկական բնակավայրերի հայկական տեղանունները։

«Ադրբեջանական կողմը պաշտոնապես դիմել է ՌԴ ՊՆ-ին,  խաղաղապահ զորախմբի ներկա ու նախկին հրամանատարությանը, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգային համատեղ կենտրոնին՝ փոխանցելով Ղարաբաղի տնտեսական շրջանի  բնակավայրերի քարտեզն ու ցուցակը ադրբեջանական տեղանուններով ու բազմիցս դիմել է հենց այդ անվանումների օգտագործման համար պաշտոնական տեղեկատվության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն դժգոհել է, որ ռուսական կողմն օգտագործել է հայկական բնակվայրի հայկական անվանումը։

«Ռուսական կողմի ուշադրությունն ենք հրավիրում, որ Մաղավուզ կոչվող ադրբեջանական գյուղի պաշտոնական անվանումը ՉԱՐԴԱԽԼԻ է։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և այս ուղղությամբ կրակոցներ չեն արձակել»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը նաև բողոքում է, որ  Արցախում հայկական կողմից, իբր, հրադադարի վերջին խախտումները  չեն արտացոլվում  ռուսական հայտարարություններում։ Այնուհետև Ադրբեջանի ՊՆ-ն անդրադառնում է օգոստոսին գրավված Սարիբաբա բարձունքում Հայաստանում արտադրված ականներով ականադաշտի հայտնաբերման մասին հորինվածքին։

«Կոչ ենք անում «Ադրբեջանի տարածքում» ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ նշել «մեր երկրի տարածքում գտնվող» բնակավայրերի անվանումները՝ ճիշտ տեղանուններով և խստորեն ճնշել «հայկական անօրինական զինված խմբավորումների բոլոր սադրիչ գործողությունները», այդ թվում՝ տարածքների ականապատումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում գրառում էր կատարել՝ պարզաբանելով, թե ինչու է հիմա Ադրբեջանի ԶԼՄ-ներով տարածվում Սարիբաբա բարձունքում ականների առկայության մասին լուրը։ «Ադրբեջանն օգոստոսին վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա բարձունքը, սակայն միայն նոյեմբերին հայտարարեց այնտեղ նոր ականների առկայության մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, այնտեղից ականներ տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրանքներ ներկայացնեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու մեջ»,- գրել էր Մարուքյանը։

Էմմա Չոբանյան