Բորիս Բախշիյանի արդարացման դատավճռի դեմ բողոք է ներկայացվել

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքը դեռևս չի մակագրվել․ դատարանից հայտնեցին, որ գործն առաջին ատյանի դատարանից դեռևս չի ստացվել։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանում բողոքները մակագրվում են՝ առաջին ատյանից գործերը ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ դատավոր Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին՝ թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ իր պաշտպանը չի ներկայանալու, ինքն էլ չի ցանկանում առանց նրա ներկայանալ։ Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, ուստի՝ դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել ու նրան կալանավորել։

Դատարանի այս որոշումը Դատախազությունը համարել է ակնհայտ ապօրինի, որի համար քրեական հետապնդում է սկսվել Բախշիյանի նկատմամբ։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, քննելով Բախշիյանի վերաբերյալ գործը, սեպտեմբերի 28-ին որոշել է նրան արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ, փաստորեն, Դատախազությունը համաձայն չէ և բողոք է ներկայացրել։

Արաքս Մամուլյան