Ալիևը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում «Ադրբեջանն ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը»

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների դեմ հանելու Հայաստանի փորձերը ձախողվել են։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր իր գլխավորած կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նույնիսկ կազմակերպություններում, որոնց մենք չենք անդամակցում, ունենք շատ ընկերներ, և վերջին տարիների իրադարձություններն ավելորդ անգամ դա ապացուցում են։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ն, որի անդամ մենք չենք։ Հայաստանը հանդիսանում է դրա անդամ և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջներ ներկայացնել Ադրբեջանի դեմ, բայց իրականում ուզում էր ՀԱՊԿ անդամ երկրներին մղել Ադրբեջանի դեմ։ Սա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ «Հայաստանի սադրանքը ձախողվել է»։

«Դա նշանակում է, որ կազմակերպությունում մեր ընկերներն ավելի շատ են, քան Հայաստանինը։ Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական։ Որովհետև ամեն տեղ ստում են, և իրենց հարցերը լուծելու համար, ինչպես ասում են՝ դուռ չի մնացել, որ չթակեն։ Այս ամենն ակնհայտ է, բոլորը գիտեն այդ մասին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան