Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և …» երկլեզու գրքի շնորհանդեսը՝ հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության յուրօրինակ դրսևորում

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Այն նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին և մահվան 85-րդ տարելիցին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը և ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ողջունելով ներկաներին՝ նշել է, որ անչափ ուրախ է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցության համար, ինչի արդյունքում էլ ֆրանսերեն լեզվով թարգմանվել և հրատարակվել է Չարենցի ««Ծիածանը» և…» գիրքը:

«Գիրքն առաջին անգամ է հայերենից թարգմանվել ֆրանսերեն: Ֆրանսիայի դեսպանատան համար շատ կարևոր է ֆրանկոֆոն հանրությանը ներկայացնել Չարենցի ստեղծագործությունները: Հայ ժողովրդի համար Չարենցն ու նրա ստեղծագործություններն առանձնահատուկ են, մեզ համար՝ նույնպես, որովհետև մենք Հայաստանի հետ ունենք շատ ամուր մշակութային կապեր: Առիթից օգտվելով ուզում եմ Ֆրանսիայի դեսպանատան անունից հարգանքի տուրք մատուցել գրքի ֆրանսերեն թարգմանության հեղինակ Արամ Բարլեզիզյանին»,- նշել է Գիյոմ Նարժոլեն և շնորհակալություն հայտնել գրքի ստեղծման գործում իրենց ավանդն ու ներդրումն ունեցած բոլոր անհատներին և կազմակերպություններին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը շնորհավորել է բոլորին կարևոր նախաձեռնության կապակցությամբ և նշել, որ դեռևս 2021 թ. Եղիշե Չարենցի ծննդյան հոբելյանական տարվան ընդառաջ՝ հանձնաժողովի կողմից առանցքային նշանակություն է տրվել թարգմանական ծրագրերի իրականացմանը:

«Անչափ ուրախ եմ, որ հոբելյանական տարվա ավարտին մեր ձեռքին է Եղիշե Չարենցի «Ծիածան» գրքի ֆրանսերեն-հայերեն տարբերակը, որը 5-րդն է 2022 թվականի հոբելյանական թարգմանական ծրագրերի շրջանակում: Չարենցն իր ստեղծագործություններով 20-րդ դարի հայ գրականության ներկապնակի ամենախիտ և հիմնային գույներից են, և նմանօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են հայ գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու, Հայաստանի մասին ճանաչելիությունը բարձրացնելու տեսանկյունից: Շուրջ 26 լեզուներով թարգմանված չարենցյան ստեղծագործությունը նորովի բացահայտման բազմաթիվ շերտեր ունի, և վստահ ենք, որ այս գիրքն իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հանրության շրջանում»,- նշել է Աստղիկ Մարաբյանը և շնորհակալություն հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը՝ գրքի հրատարակմանն աջակցելու և բոլոր այն ծրագրերի համար, որոնք ուղղված են հայ մշակույթի տարածմանն ու պահպանությանը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի տեղեկացմամբ գրքի ֆրանսերեն և հայերեն հրատարակության ստեղծման նախաձեռնությունը ծնվել է նախորդ տարի՝ պարոն Նարժոլեի և դեսպանատան աշխատակիցների Չարենցի տուն-թանգարան այցից հետո, որի ընթացքում քննարկվել է հնարավոր համագործակցության այս ձևաչափը:

«Թանգարանի գործունեության ռազմավարական ուղղություններից է Չարենց-կերպարը, Չարենց-անհատին միջազգայնացնելը, և այդ նպատակով գրողի գրական ժառանգության թարգմանությունների ապահովումը: Թանգարանի կողմից առաջարկվել է հնարավորության դեպքում որոշ ստեղծագործություններ թարգմանել ֆրանսերեն, և ի ուրախություն մեզ այդ առաջարկությունը չմերժվեց: Ֆրանսիայի դեսպանությունն աջակցեց այս նախաձեռնությանը և այսօր մեր սեղանին դրված է երկլեզու՝ ֆրանսերեն-հայերեն գիրքը: Իհարկե սա շատ կարևոր է թանգարանի համար՝ ֆրանկոֆոն այցելուներին ներկայացնելու և Չարենցի ստեղծագործությունները հանրահռչակելու տեսակետից»,- ընդգծել է թանգարանի տնօրենը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի դեսպանությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ֆրանսերեն թարգմանության հեղինակ Արամ Բարլեզիզյանին, որի հիշատակին է նվիրվում նաև այս գրքի շնորհանդեսը:

««Ծիածանը» և…» գիրքը թարգմանչի կյանքի վերջին ամիսների աշխատանքն է և նրա հիշատակի հավերժացումը: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև Արամ Բարլեզիզյանի հիշատակին նվիրված՝ ««Ծիածանը» և…» գրքի թարգմանության ընթացքում նրա ձեռագրով արված նշումների թուղթը, որը պահվում է Ե․ Չարենցի տուն-թանգարանում։

Գոհար Չարենցի տեղեկացմամբ՝ գիրքը վերնագրված է ««Ծիածանը» և…», քանի որ այնտեղ զետեղված են Եղիշե Չարենցի «Ծիածանը» շարքը, ինչպես նաև բանաստեղծություններ «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից, ընդհանուր` թվով 74 ստեղծագործություն (հայերեն և ֆրանսերեն լեզուներով):

Շնորհանդեսի ընթացքում Կոմիտասի անվան լարային քառյակը հանդես է եկել կոմիտասյան ստեղծագործություններով: