Որոտնավանի «տաք ջուրը», որը սեփականաշնորհել էր Հերմինե Նաղդալյանը, մնացել է անտեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Որոտնավան գյուղում հողի ընդերքից հանքային աղերով հարուստ ջուր է դուրս գալիս, որը տեղացիներն անվանում են «տաք ջուր»: Ջուրն իսկապես տաք է, առողջարար և հանքանյութերով լի, ինչի շնորհիվ էլ տասնյակ տարիներ Հայաստանի տարբեր հատվածներից և այլ երկրներից զբոսաշրջիկներ են այցելում Որոտնավան՝ «տաք ջրում» լողալու։

Մի քանի տարի է, ինչ Որոտնավանի այս բնական հարստությունը կայուն տեմպերով վերածվում է ճահճի՝ անընդհատ աղտոտվելու և չմաքրվելու հետևանքով:

2006 թվականի ապրիլին հանքային ջրի աղբյուրը սեփականաշնորհել է այդ ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին փոխկապակցված «Նազենիկ» ՍՊԸ-ի կողմից:

Կադաստրի կոմիտեում առկա սեփականաշնորհման տեղեկանքում հողամասը բնակավայրերի և հասարակական կառուցապատման նշանակություն ունի։ Տեղեկանքում որևէ նշում չկա այն մասին, որ այդ հողամասում բնական հանքային ջրի ակունք կա։

Իհարկե, այն ժամանակ իշխանական պատգամավորը փորձել է հեռատես գտնվել և զբոսաշրջիկներին գրավող հանքային ակունքի շնորհիվ՝ զարգացնել հերթական բիզնեսը։ Սակայն, անհայտ հանգամանքներից ելնելով, նախկին պագամավորի ծրագրերը չեն իրականացել։

«Նազենիկ» ՍՊԸ-ի ներկայիս 60 տոկոս բաժնետերը Նաղդալյանի ամուսնու մայրն է։ Ինքը՝ նախկին պատգամավորը, ընկերության իր 20 տոկոս բաժնեմասից հրաժարվել է 2012 թվականին։

Ինչպես Հայաստանում իշխանական լծակների գործադրմամբ տարբեր ժամանակներում սեփականաշնորհված և լքված մյուս տարածքները, այնպես էլ Որոտնավանի հարստությունը կրող այս հողատարածքը վերածվում է աղբանոցի։ Ամեն տարի գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը նվազում է գարշահոտի, կեղտի և տիղմի պատճառով:

Տարածքը կարող է մաքրվել, բարեկարգվել և օգտագործվել որպես առողջարան, ինչն էլ կխթանի զբոսաշրջությանը և համայնքի զարգացմանը: Կայացած զբոսաշրջություն ունենալու պարագայում՝ գյուղում կբացվեն խանութներ, հյուրատներ և սրճարաններ, գյուղացին հնարավորություն կունենա իրացնել գյուղմթերքը:

Այս ամենը, սակայն, իրականություն չի դառնում արդեն 16 տարի, քանի որ ողջ համայնքի բարեկեցությունը կախված է նախկին պաշտոնյա սեփականատիրոջ կամքից։

Մի խումբ որոտնավանցիներ