Զինվորները չունեն թերմոհագուստ․ փորձագետն ահազանգում է՝ ինչու պետությունը չի լուծում խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
Բոլորը

Շուտով ձմեռ է, Հայաստանի բարձրադիր որոշ շրջաններում այսօր արդեն ձյուն է տեղացել։ Որքանո՞վ են մարտական հետանակետերում զինվորները պաշտպանված ցրտից․ Պաշտպանության նախարարությունից Factor TV-ի այս հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ձմեռային տաք համազգեստն արդեն տրամադրվել է։

«Անձնակազմն ապահովված է ձմեռային համազգեստով, որը ներառում է ձմեռային բաճկոն, ձմեռային անդրավարտիք, ձեռնոց, գլխարկ, տաք կիսագուլպաներ, տաք ներքնաշորեր»,- ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Չնայած պաշտոնական հավաստիացումներին՝ զինվորներից հաճախ են դժգոհություններ լինում տաք հագուստ չունենալու մասին, կամ բողոք ծնողներից, թե իրենցից են պահանջում  զինվորական տաք համազգեստ գնել։ Դիրքապահ պայմանագրային զինծառայողները Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին՝ արդեն անցել են ձմեռային հագուստի։ Այս տարի առաջին անգամ նաև սվիտերներ են ստացել։ Պաշտպանության նախարարության խոսնակն էլ ասաց, որ ձմեռային համազգեստը տրամադրվել է սահմանված ժամկետներում՝ առանց հստակեցնելու, թե երբ։ Արամ Թորոսյանը վստահեցրեց՝ զինվորները ցանկացած պահի կարող են տաք համազգեստ կրել, եթե դրա անհրաժեշտությունը կա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ ժամանակակից աշխարհում, ձմեռային բաճկոնների փոխարեն, ընդունված է բանակում թերմոհագուստի կիրառումը։ Դրանք չեն սահմանափակում զինվորների շարժունակությունը, չեն խանգարում զրահաբաճկոն կրելուն, վազելուն, զենքը տարբեր դիրքերով օգտագործելուն։ Ձմեռային հաստ բաճկոնները, ըստ Իոաննիսյանի, հիշեցնում են 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակները։

«Ամբողջ աշխարհը վաղուց փոխել է ֆորմատը, ցածր ջերմաստիճանների համար հիմնական համազգեստի վրայից այլ տաք համազգեստ նախատեսված է, բայց դա բուշլատ չի, չունի այն տեսքն ու անհարմարությունը, որոնք ունեն մեր բանակի բուշլատները»,- ընդգծում է Իոաննիսյանը։

Պայմանագրային զինծառայողներն էլ անանունության պայմանով Factor TV-ի հետ զրույցում ասացին, որ շատ տաք հագուստը կարող է խանգարել իրենց զգոնությանը։ Օրինակ, ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները թերմոհագուստ կրում  են, բայց ձմեռային բաճկոններից չեն հրաժարվել՝ ասում է հասարակական կազմակերպության նախագահի օգնական Արշակ Վարդանովը։ Ըստ նրա, միևնույն է, հատկապես դիրքերում  առանց բաճկոնի հնարավոր չէ դիմանալ ցրտին։

Ինչո՞ւ պետությունը զինվորների համար ձեռք չի բերում ձմեռային ավելի հարմար ու տաք հագուստ․ Դանիել Իոանսիյանն ասում է՝ Սկանդինավյան երկրներում հենց այդպիսի հագուստ են կրում, որոնք զինվորներին չեն խանգարում ու չեն նվազեցնում մարտունակությունը։ Որպես օրինակ՝ նա մատնացույց է անում նաև ուկրաինական բանակի հանդերձանքը։

«Սա էլ բարձր տեխնոլոգիական սպառազինություն չէ, զենք-զինամթերք չէ, որ մի երկրից գնես, մյուսը խանդի»,- ընդգծում է Դանիել Իոաննիսյանը։

Պետությունը պիտի իրականացնի այս և բանակի մի շարք այլ բարեփոխումներ, շեշտում է Իոաննիսյանը՝ միաժամանակ հավելելով, որ որևէ փոփոխություն դժվար է իրականացնել, որովհետև բանակը կարծրացած է։

Թերմոհագուստը, որը կարող է փոխարինել ձմեռային բաճկոններին,  բավական թանկ արժե, բացի այդ՝ անցումը թերմոհագուստներին երկար ժամանակ կպահանջի։ Բաճկոնները հարմարավետ կլինեն, եթե որակյալ լինեն՝ ասում է Արշակ Վարդանովը։

Պաշտպանության նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախատեսվում է զինվորներին թերմոհագուստ տրամադրել, բայց արդյո՞ք դրանք փոխարինելու են բաճկոններին, թե՞ պարզապես հավելյալ տաք հագուստ են լինելու, պաշտպանական գերատեսչությունից չհստակեցրին։

Դանիել Իոաննիսյանը քաղհասարակության կազմակերպությունների այլ ներկայացուցիչների հետ ամեն ամիս հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արդյո՞ք այդ հանդիպումների ժամանակ բանակին առնչվող այս հարցերն ու խնդիրները բարձրաձայնվում են։

«Այո՛, նման հարցեր բարձրացվում են։ Պիտի ասեմ, որ վարչապետը, միգուցե, դետալներին չի տիրապետում, օրինակ՝ ինչ հագուստ է պետք, բայց որ գլոբալ առումով ԶՈՒ-ն գլոբալ փոփոխություններ չի անում, վարչապետը հասկանում է»,- ընդգծում է Իոաննիսյանը։

Թե արձանագրված խնդիրներին վերջնարդյունքում ի՞նչ լուծումներ են տրվում, ըստ էության, պիտի գնահատի հանրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան