Հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվի ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

Կառավարությունը սահմանել է Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Արդյունքում նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով: Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Ավագ և Հմուտ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչ։

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է արդիականացնել տարակարգի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին, միաժամանակ «որակավորման տարակարգ» հասկացության սահմանումը «Հանրակրթության մասին» օրենքում խմբագրվել է՝ փոխկապակցելով «մասնագիտական չափանիշ» հասկացությանը, որից ելնելով էլ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում, քանի որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է, հետևաբար տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչը պետք է անցնի կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա: Առաջարկվում են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ մի շարք չափանիշներ, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։ Հիմնավորման համաձայն՝ նոր կարգը թույլ կտա մեծացնելու համակարգի արդյունավետությունը, խրախուսելու զարգացման հնարավորությունները, նպաստելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը:

Ինչպես նշել է ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանը, նոր կարգով նախատեսվում է տարակարգի մեխանիզմը փոխկապակցել ուսուցիչների մասնագիտական չափանիշներին։ «Սրանով նաև հնարավորություն ենք ունենում ներդնել ուսուցչի աշխատանքային կարիերայի կամ աշխատանքային առաջխաղացման մոտեցում։ Սրա արդյունքում ուսուցիչը հնարավորություն կստանա, ի լրումն գործող համակարգերի, 10-50 տոկոս հավելավճար ստանալ՝ 5 տարի ժամկետով»,-նշել է նա։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարակարգով գնահատվում է, թե ինչքանով է ուսուցիչը ստեղծագործաբար վերաբերվում և ինչքանով է իր իմացած գիտելիքը արդյունավետ և ստեղծագործաբար մատուցում աշակերտին, որպեսզի աշակերտն էլ հնարավորինս հաճույքով ներգրավվի կրթական գործընթացի մեջ:

«Մենք չորս տարակարգ ունենք և ուսուցիչներին գնահատում ենք ըստ այդմ: Այսինքն՝ ատեստավորմամբ աշխատավարձն էականորեն բարձրացնում ենք և տարակարգով կրկին էականորեն բարձրացնում ենք՝ 10-50 տոկոս: Ըստ էության, մենք արձանագրում ենք, որ ոչ թե կառավարությունն է ուսուցչի աշխատավարձը բարձրացնում կամ չբարձրացնում, այլ ուսուցիչն ինքն է որոշում իր աշխատավարձը բարձրացնի, թե չբարձրացնի: Մենք հընթացս այդ որոշմանը եկանք, որովհետև նաև շատ հաճախ պատահում է, որ մի անգամ աշխատավարձ են բարձրացնում, հետո մոռանում են դրա մասին: Մենք եկանք այն եզրակացության, որ և՛ տարակարգերը, և՛ ատեստավորումը կամավոր պետք է հինգ տարին մեկ ցիկլ լինի, և ամեն անգամ պետք է աշխատավարձի ավելի բարձր ստանդարտներ գործեն: Օրինակ՝ 5 տարի հետո մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն դրամ և այսպես շարունակ»,-ասել է վարչապետը:

Ըստ կառավարության ղեկավարի, սա մի գործընթաց է, որի օրինակը պետք է տարածել պետական կառավարման ամբողջ համակարգում. «Աշխատավարձ բարձրացնելը մի խնդիր է, բայց աշխատավարձի բարձրացման արդյունքում արդյունք ստանալը՝ երկրորդ: Այս փորձը, չեմ ասում որ հենց նույն կերպ, բայց պետք է տարածենք ամեն տեղ. պետք է տարածենք ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, զինված ուժերում, պետական կառավարման համակարգում»:

ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ ներկայումս ընթանում է կամավոր ատեստավորման 2-րդ փուլի գործընթացը: «Գործընթացը սկսել ենք սեպտեմբերի 17-ին : Այդ օրերին բավականին բարդ էր, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ ուսոցիչները եկել են ատեստավորման նույնիսկ Սյունքի, Վայոց ձորի, Գեղրաքունիքի մարզերում: Սա ցույց է տալիս նաև այն կարևորությունը, որ ուսոցիչների կողմից տրվում է գործընթացին: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ավելի բարդ էր նրանց համար մասնակցությունն այս պայմաններում:

Վերջին ատեստավորման գործընթացները տեղի կունենան այս շաբաթ և կիրակի օրերին: Դրանից հետո ամբողջությամբ կամփոփենք թե՛ մասնակցության տվյալները, թե՛ արդյունքները, որովհետև կա նաև բողոքարկման հնարավորություն: Այս փուլի համար դիմել է շուրջ 4000 ուսուցիչ, որից ավելի քան 1500-ը այս պահին մասնակցել է գործընթացին: Արդեն այս տարվա հոկտեմբերից սկսած կկարողանանք վարձատրել նրանց բարձրացված չափաքանականով: 200 հազար դրամ դրույքաչափ է, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար՝ արդյունքից կախված»,-ասել է փոխնախարարը

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ, որ դա ամենաուժեղ սիմվոլն է իմ այսօրվա ասածի, երբ ի հեճուկս բոլոր բարդությունների, ուսուցիչը հարկ է համարում մասնակցել գործընթացին: Սա առաջին հերթին նշանակում է հավատալ սեփական երկրի ապագային»: