Էրդողանի դեմ համախմբված Թուրքիայի ընդդիմությունը պայքարում է ներքին տարաձայնությունների դեմ․ Financial Times

Լուրեր

03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների միջև տարաձայնությունները, որոնք փորձում են հաջորդ ընտրություններում հեռացնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խանգարում են նրանց հավաքվել մի բաժակ թեյի շուրջ։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Նշվում է, որ երկրի ընդդիմադիր կուսակցությունների բազմազանությունը խոչընդոտում է Էրդողանի 20-ամյա կառավարմանը վերջ տալու և խորհրդարանական համակարգին վերադառնալու ծրագրերին։ Ընդգծվում է աջ ազգայնական İYİ («Լավ») կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միջև վերջին «բախումը»։

İYİ-ի առաջնորդ Մերալ Աքշեներն այս ամսվա սկզբին հայտնվեց գլխագրերում, երբ նշեց, որ ինքը «չի նստի ոչ մի սեղանի շուրջ, որտեղ HDP-ն կլինի»՝ ի պատասխան գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Գյուրսել Թեքինի առաջարկին, որ HDP-ի թեկնածուն կարող է առաջադրվել նախարարական պաշտոնում, եթե հաջորդ տարի նշանակված ընտրություններում հաղթի ընդդիմությունը։

«HDP-ն չի կարող նստել որևէ սեղանի շուրջ, որտեղ մենք նստած ենք»,- ասել էր Աքշեները, ինչին ի պատասխան՝ HDP-ն ասել է, որ քրդամետ կուսակցության անդամները նույնիսկ «նույն թեյարանում թեյ չեն խմելու»։

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանից հետո կառավարության կազմի շուրջ տարաձայնությունների պատճառով ծագած բանավեճն ավելի խորը տարաձայնություններ է առաջացրել, և լուծված չէ հարցը, թե ո՞վ է լինելու Էրդողանի դեմ նախագահական մրցապայքարում միասնական թեկնածուն։

«Կարծում եմ, որ İYİ-ն օգտագործեց դա որպես պատրվակ՝ անուղղակիորեն դիմակայելու CHP-ին, ինչը նրանք որոշ ժամանակ ցանկանում էին անել։ Արդեն ներկոալիցիոն խզումներ էին հասունանում»,- ասել է Ստամբուլի Սաբանջը համալսարանի քաղաքագիտության դոցենտ Բերք Էսեն։

Ըստ նրա՝ կուսակցությունների միջև վեճի հիմնական հարցը միացյալ նախագահի թեկնածուն է։ Քեմալ Քըլըչդարօղլուն հավանական թեկնածու է համարվում, սակայն Աքշեները, որն իրեն դուրս է հանել մրցապայքարից, կողմ է CHP-ից Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածությանը։

Մեկ այլ խնդիր էլ İYİ-ի առարկությունն է Քըլըչդարօղլուի նախաձեռնությունների դեմ՝ ուղղված HDP-ին, որը վեց կուսակցությունների պաշտոնական ընդդիմադիր դաշինքի մաս չէ, բայց որի ընտրողներն առանցքային դեր կունենան ընտրություններում․ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 15-20 տոկոսը։

Լրատվամիջոցը նշում է, որ 2023 թվականի հունիսին ընդառաջ դաշինքի առջև ծառացած մարտահրավերները, որոնք ներառում են քրդերի և թուրքերի, աշխարհիկի և պահպանողականների, ձախերի և աջերի, աճում են:

Էմմա Չոբանյան