«Ես էս ցիրկից կուշտ եմ»․ բռնության ենթարկված կինը լքեց նիստերի դահլիճը

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ընտանեկան բռնության գործով դատական նիստի ընթացքում բռնության ենթարկված կնոջ նյարդերը տեղի տվեցին, և նա սկսեց բարձր բղավել։ Ե․Ա․-ին հունից հանեց այն, որ մեղադրող դատախազ Էդգար Բաբայանը դատարանին միջնորդեց իր նկատմամբ բռնություն գործադրած տղամարդուն պատժել տուգանքով, այլ ոչ ազատազրկմամբ։

«Ես էլ ասելու բան չունեմ, ես էս ցիրկից կուշտ եմ։ Էդքան հանցագործությունները բերին հասցրին սրան, որ սա դուրս գա, գնա տո՞ւն։ Ինչի՞ համար էր էս թատրոնը»,- վրդովվեց նա։

Դատավոր Արթուր Ադամյանը տուժողին զգուշացրեց՝ չափավոր լինել խոսքերում։

«Գործերի մեջ պետք է չափավոր լինել, պարո՛ն դատավոր»,- արձագանքեց կինը։

«Նյութական պահանջ ունե՞ք»,- հարցրեց դատավորը։

Ե․Ա․-ն պատասխանեց, որ իրեն նյութականը չի հետաքրքրում․ «Ինձ պետք է, որ արդար դատաքննություն լինի, որը ես չեմ տեսնում։ Իրար հետ եք դուք․․․ պարզ երևում է, թե էստեղ ինչ է կատարվում»։

Կնոջ մարմինը դողում էր, շունչը՝ կտրվում։ Կարճ ժամանակ անց նա անսպասելի վեր կացավ տեղից և հայտարարեց, որ չի մասնակցի թատրոնին ու հեռացավ։

Factor.am-ն այս գործով դատաքննությունը լուսաբանում է փետրվարից։ Մենք գրել ենք, որ դատական նիստերը հաճախ չեն կայանում մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։ Գործի քննության ձգձգման հետևանքով Ե․Ա․-ի նախկին զուգընկերոջն առաջադրված մեղադրանքում դրված 4 հոդվածներից 3-ի վաղեմության ժամկետը լրացել է, և այդ հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել։ Տուժողը կարծում է, որ մեղադրող դատախազը դիտավորությամբ է ձգձգել դատաքննությունը։

Հիշեցնենք, որ Ա․Ա․-ին մեղադրանք էր առաջադրվել նախկին զուգընկերուհուն ծեծի ենթարկելու (երկու դրվագ), սպառնալու (երկու դրվագ), կնոջ կամքին հակառակ՝ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու և նրան կողոպտելու համար (երկու դրվագ)։ Այսօր մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց Ա․Ա․-ին մեղավոր ճանաչել միայն կողոպուտի 2 դրվագով և յուրաքանչյուրի համար սահմանել 300 ՀՀ դրամի չափով տուգանք՝ ընդհանուր 600 ՀՀ դրամ։ Նշենք, որ նախորդ Քրեական օրենսգրքով այդ արարքի համար նախատեսված էր տուգանք՝ 200-600 հազար ՀՀ դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տուժող Ե․Ա․-ն Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համոզմամբ՝ մեղադրյալին պետք է ազատազրկեն, ոչ թե տուգանեն․ «Նա իմ հանդեպ մահափորձ է արել, սկոտչով կապել է բերանս, ես մահ եմ զգացել, իրենք մահափորձի փոխարեն այնպիսի հոդվածներ դրեցին, որ ժամանակ ձգեն, հետո ազատեն»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ տղամարդը կպչուն ժապավենով կապել է կնոջ բերանն ու քիթը, ապա կողոպտել նրան։

Մեղադրող դատախազն իր ճառում նշեց, որ պատիժը սահմանելիս պետք է հաշվի առնել մեղմացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ մեղադրյալի խնամքին են երկու անչափահաս երեխաներ, նա տվել է խոստովանական ցուցմունք և ընդունել է իր մեղքը, նաև բնութագրվում է դրականորեն և նախկինում դատապարտված չի եղել։ Իսկ մեղքը ծանրացնող հանգամանքներ, ըստ մեղադրողի, չկան։ Պաշտպանը ևս նշեց, որ պատիժը նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի, որ իր պաշտպանյալն իր վարքագծով ցույց է տվել, որ իսկապես զղջում է։

Դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստին, հավանաբար, կհրապարակվի սույն գործով դատավճիռը։ Այն տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ ժամը 11։30-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի