Էրդողանի խոսնակը պատմել է, թե ինչպես է Պուտինը ՌԴ-ում թուրքական «Բայրաքթար»-ների արտադրություն հիմնելու առաջարկ արել

Լուրեր

05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Kanal7-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի՝ ՌԴ-ի հետ համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում հնարավոր համագործակցության հարցին։ Մասնավորապես, նա հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում կայացած հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանում «Բայրաքթար» անօդաչուների արտադրություն հիմնել։

Քալընը նշել է, որ Պուտինի կեսկատակ նման առաջարկ է արել։

«Կեսկատակ-կեսլուրջ պարոն Պուտինն ասել է՝ Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր եք տալիս, եթե մեզ էլ մատակարարեք, մենք էլ կուզենայինք գնել։ Ի պատասխան՝ մեր նախագահը ժպտացել է»,- ասել է Քալընը։

Նա հավելել է, որ Թուրքիան անօդաչուներ վաճառելու պարտավորություն չունի։

«Պարոն Պուտինը նույնպես տեղյակ է մեր դիրքորոշմանը։ Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը։ Բայց մենք դա անում ենք ոչ թե պատերազմ հրահրելու, այլ այն հնարավորինս շուտ դադարեցնելու համար»,- ասել է Էրդողանի խոսնակը։

Հիշեցնենք՝ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Էրդողանը կուսակցական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ գործընկերներին ասել է, թե Թեհրանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ Պուտինը դիմել է իրեն՝ առաջարկելով գործարք կնքել ՌԴ-ում թուրքական «Բայքար» ընկերության հետ՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։

Անդրադառնալով այս թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր հերքել Պուտինի առաջարկի մասին լուրը՝ նշելով, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Նա հաստատել էր, որ երկու երկրների նախագահների վերջին շփումների ընթացքում շոշափվել է ռազմատեխնիկական համագործակցության թեման, և հարցը, հավանաբար, քննարկվելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 5-ին Սոչի կատարելիք այցի ընթացքում։

Էմմա Չոբանյան