Ովքե՞ր են կառավարում ձեր փողերը․ կենսաթոշակային նվազող հաշիվները մտահոգել են անգամ իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

Կուտակած կենսաթոշակային գումարներն ավելանալու փոխարեն պակասել են․ վերջին շրջանում ահազանգողների թիվն աճում է։ Ինչո՞ւ․ հարց են բարձրացնում ապագա կենսաթոշակառուները։ Factor TV-ն գնացել է խնդրի հետքերով և փորձել ցույց տալ, թե ինչպես է ձեր հաշվին կուտակվում կենսաթոշակային գումարը, ովքեր և ինչպես են տնօրինում ձեր փողը  նախքան ձեզ հասնելը, ինչի հետևանքով է նվազել կուտակումը, երբ կարող է կարգավորվել խնդիրը։ 

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է 2014 թվականի հունվարից։ Սկզբից կուտակումը կամավոր էր, 2018 թ-ից այն պարտադիր դարձավ 1974-ից հետո ծնվածների համար։ Ամեն ամիս աշխատողը կուտակում է եկամտի 10 %-ի չափով, որից մոտ 5 %-ը հատկացվում է աշխատավարձից, իսկ մնացած 5 %-ը վճարում է պետությունը: Այդ գումարները հավաքվում են ֆոնդերում։ 

Հավաքված գումարների մի մասով կառավարիչները ներդրում են անում տեղական ու միջազգային շուկաներում, այսինքն՝ աշխատողի կուտակած գումարի վրա ավելանում  են նաև ներդրումների արդյունքում ձևավորված եկամուտները կամ էլ գումարը պակասում է կորուստների հետևանքով։  Հավասարակշռված ֆոնդի դեպքում ակտիվների մինչև 50 տոկոսը կարող է ներդրվել տեղական կամ միջազգային բաժնետոմսերի մեջ, պահպանողական ֆոնդի դեպքում ընդհանուր միջոցների միայն  25 տկոսը կարող է ներդրվել բաժնետոմսերում, իսկ կայուն եկամտաբերության ֆոնդի դեպքում ներդրումներ ընդհանրապես թույլատրված չեն։ Որքան ներդրումների բաժինը մեծ է, այնքան տատանողականությունը մեծ է, այսինքն՝ մեծ է լինում թե՛ անկումը, թե՛ եկամտաբերությունը։ Գումար փոխանցելով քաղաքացին ձեռք է բերում փայեր։ 

2014-ին՝  ներդրվելու տարում, փայի արժեքը 1000 դրամ էր։  Տարիների ընթացքում այն աճել է՝ հասնելով մինչև 2000-ի, հիմա՝ 1700-1800-ի միջակայքում է։ 

Եկամտաբերությունը ձևավորվում է փայի արժեքի փոփոխության, այսպես ասած, վերագնահատման արդյունքում և փայերի արժեքի նվազմամբ են հիմա պայմանավորված բացասական հաշիվները։ 

Իհարկե, հնարավոր չէ բացառել նաև արժեթղթերի ավելի մեծ անկումը և եկամտաբերության ավելի նվազումը, բայց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետի խոսքով անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս պահին քաղաքացիները գտնվում են կուտակման փուլում, ստիպված չեն մարել իրենց փայերը կենսաթոշակ ստանալու նպատակով, հետևաբար այս անկման բացասական ազդեցությունը չեն զգա։

Քաղաքացիները կարող են ստուգել իրենց հաշիվները եռամսյակը մեկ կա՛մ բանկ մոտենալով և իրենց էլեկտրոնային հասցեն թողնելով կամ բանկոմատներում, որտեղ լրացուցիչ ծառայությունների դաշտում կա կենսաթոշակային քաղվածքը ստանալու հնարավորություն։    Ֆոնդերը թեպետ մասնավոր ընկերությւոնների կողմից են կառավարվում, սակայն գտնվում են ԿԲ վերահսկողության տակ։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված եկամտաբերության նվազումը․ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի պարզաբանմամբ պատճառը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամն է:           

Հովհաննես Ավետիսյանն ընդգծում է՝ սոցիալական պետության շահերից է բխում նման ֆոնդերը պետության կողմից կառավարելը։ Ըստ նրա՝ ֆոնդերում հավաքագրված միջոցները 500 մլրդ դրամից ավելի են կազմում,  այնինչ՝ այդ միջոցներից Հայաստանում ենթակառուցվածքերի մեջ ներդրում գրեթե չի արվել։  

Գումարների մեծ մասը Հայաստանում գնում են 2 ուղղությամբ՝ երկարաժամկետ ավանդներ բանկերում՝ ցածր տոկոսադրույքներով, որը  պարզապես հարստացնում է բանկերին, և  գանձապետական պարտատոմսերի գնում, որը պետությունը օգտագործում է պետբյուջեի դեֆիցիտը սպասարկելու համար։ 

Եթե գումարները շարունակեն կառավարվել նման կերպով, ըստ Ավետիսյանի, խոստացված բարեկեցիկ կենսաթոշակը կա՛մ չի լինի կա՛մ այդ բեռը կմնա պետության վրա։ Այստեղ մտահոգվելու առիթ է տեսնում անգամ իշխանության ներկայացուցիչը։ Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը մտահոգությունների մասին խոսել է Factor TV-ի տաղավարում։ 

Ի՞նչ տեսքով կլինեն այդ պահանջները․ իշխանական պատգամավորը չի հստակեցնում։ Պապոյանը նաև առայժմ չի ցանկանում բարձրաձայնել հետագա քայլերը։ Ամեն դեպքում՝ ըստ ԱԺ պատգամավորի ֆոնդերի կառավարիչներից ակնկալում են պատշաճ պարզաբանումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Սաթենիկ Հայրապետյան