Շոյգուն հանդիպել է Աքարին․ կողմերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում ու Սիրիայում
Քաղաքականություն
22.07.2022 | 18:53Ստամբուլում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին և նրա հետ քննարկել իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում և Ուկրաինայում, ինչպես նաև` Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, հայտնում է Lenta-ն։
Նշվում է, որ Շոյգուն Աքարի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ամերիկացի զինվորականները երկար ժամանակ գտնվում են Սիրիայի ինքնիշխան պետության տարածքում։ Շոյգուն նրանց մնալն անվանել է միջազգային նորմերի խախտում։
«Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերը ցինիկաբար գրավել և վերահսկում են Սիրիայում գտնվող տարածքները, որտեղ ապօրինի արդյունահանվում են ածխաջրածիններ, և հանքանյութեր են գողացվում ինքնիշխան պետությունից»,-ասել է Շոյգուն։
Նա Աքարի հետ զրույցում նաև կարևորել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը։
Շոյգուն Թուրքիայում է հացահատիկային համաձայնագրի ստորագրման նպատակով։
Էմմա Չոբանյան