Դրամի արժևորումը դադարե՞ց․ տնտեսագետը՝ դոլարի փոխարժեքի վերջին օրերի աճի մասին

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն ամիսներ շարունակվող անկումից հետո վերջին 2 օրերին փոքր  աճ է գրանցել։ Կենտրոնական բանկի  այսօրվա միջինացված փոխարժեքով 1 դոլարն արժե 409 դրամ։ Նշենք, որ հուլիսի 4-ին դոլարի միջին փոխարժեքը եղել է 407 դրամ, այսինքն՝ 3 օրվա ընթացքում աճ է գրանցել 2 դրամով։

Հիշեցնենք, որ դոլարի փոխարժեքի կտրուկ աճ էր արձանագրվել փետրվարի վերջին-մարտի սկզբին՝ պայմանավորված  ռուս-ուկրաինական պատերազմով։ Փետրվարի 23-ին՝ նախքան ռազմական գործողությունների մեկնարկը, դոլարն արժեր 478 դրամ, հետո այն սկսեց թանկանալ։ Մարտի 11-ին արդեն դոլարի միջինացված փոխարժեքը հասավ 518 դրամի, որից հետո սկսվեց վերջին տարիների համար աննախադեպ անկում՝ մոտենալով 400 դրամ-1 դոլար փոխարժեքին։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ դժվար է 1-2 օրվա արդյունքով աճի մասին խոսել, կամ խոսել այն մասին, որ փոխարժեքի անկման միտումը փոխվում է։

«Այն գործոնները, որոնք դրամի արժեվորմանն են հանգեցրել, մեծ ազդեցություն ունեն, բայց երկարաժամկետ չեն: Ինչ-որ մի պահից սկսած այդ գործոններրի ազդեցությունը թուլանալու է, և սկսվելու է որոշակի հակառակ ուղղությամբ տեղաշարժի պրոցես, իսկ թե դա երբ կսկսվի, շատ գործոններից է կախված։ Հիմա էլ չի բացառվում, որ տեղի է ունենում շուկայի որոշակի ճշգրտում, որովհետև, այո, այն գործոնները, օրինակ՝ արտարժույթային ներհոսքը, ավելցուկային առաջարկը, որը կա շուկայում, որոշակիորեն կարող է կրճատվել։ Շուկայի մասնակիցներն արտարժույթի նկատմամբ որոշակի պահանջարկ են ներկայացնում և դրա մեջ բաղադրիչ ունի նաև սպեկուլյատիվ գործոնը․ մարդիկ ցածր դոլար են տեսնում, ուզում են գնել որպես խնայողություն դիտարկելով կամ ապագայում փոխարժեքի փոփոխությյան արդյունքում շահույթ ունենալու ձգտմամբ։

Տնտեսագետի խոսքով՝ նաև դեր ունի այն հանգամանքը, որ հիմա արձակուրդային սեզոն է, ինչը կարող է դոլարի նկատմամբ պահանջարկ առաջացնել․

«Մեր քաղաքացիների մի որոշ հատված նախընտրում է և ունի հնարավորություն արտերկրում հանգստի, իսկ դա արտարժույթի նկատմամբ հավելյալ պահանջակ է ստեղծում։ Այսինքն՝ այն ավելցուկային առաջարկը, որը կա, որոշակիորեն հավասարակշռում է պահանջարկը, որը ներկայացվում է։ Դրա արդյունքում տեղի է ունենում հակառակ պրոցես։ Իսկ սա կխորանա, թե նորից հետ կվերադառնա՝ դժվար է ասել։ Կուրսը հենց դրանով է լողացող, որ կախված նրանից, թե տարբեր գործոններ այդ պահի դրությամբ ինչպիսի հարաբերակցություն ունեն, ու դրա հիման վրա էլ փոխարժեքը տեղաշարժվում է»,- նշեց տնտեսագետը։

Անժելա Պողոսյան