Շիրակի մարզն ԱԺ-ում կունենա 3 պատգամավոր․ Մարտուն Գրիգորյանը կդառնա այս մարզից միակ ընդդիմադիր պատգամավորը

Լուրեր

15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախկին նախագահ Մարտուն Գրիգորյանը որոշել է վերցնել պատգամավորական մանդատը։

Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել պատգամավորական մանդատը, իսկ դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդը Մարտուն Գրիգորյանն է։ Վերջինս տևական ժամանակ մտորում էր՝ վերցնե՞, մանդատը, թե՞ հրաժարվել։

Այսօր Մարտուն Գրիգորյանը վերջնական որոշում է կայացրել՝ գործունեությունը շարունակել Ազգային Ժողովում՝ դառնալով միակ ընդդիմադիր պատգամավորը Շիրակի մարզից։ Այս մասին Factor TV-ն տեղեկացավ նրա գրասենյակից։

Նշենք, որ Շիրակի մարզն այսուհետ խորհրդարանում կներկայացնի երկու իշխանական և մեկ ընդդիմադիր պատգամավոր։

ՔՊ-ական Էմմա Պալյանից բացի՝ խորհրդարան կանցնի նաև արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանի մանդատը վայր դնելուց հետո։

Արմիկ Մովսիսյան