Եթե դոլարն էժանանում է, ինչո՞ւ է ապրանքը թանկանում․ տնտեսագետները խնդիրներ են տեսնում շղթայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
01.11.2024 | 19:34
Շատերը վախենում են Ադրբեջան գնալ․ COP29-ին մասնակցող ԵԽ պատվիրակությանը հատուկ հեռախոսներ կտրվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով
01.11.2024 | 19:22
Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքը» 13 թափուր մանդատ ունի, 1 թեկնածու մանդատ է վերցրել
01.11.2024 | 19:11
«Սպառնացել են «Պոչիկ Ալիով, «տապոռիկներով»․ ինչպես են Դուբայում սեռական շահագործման ենթարկել երիտասարդ հայ աղջիկներին
01.11.2024 | 19:00
Ադրբեջանը հարցականի տակ դրեց ՀՀ-ի պետականությունը․ 2 կետ համաձայնեցնելով՝ դարավոր խնդիրները չեն լուծվի․ Գևորգ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 18:50
Պահանջում ենք, որ COP 29 ը հյուրընկալի բարոյական, անբասիր հետագիծ ունեցող երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 18:38
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 208-ի. կան անհայտ թվով կորածներ
01.11.2024 | 18:26
Թուրքիան ՌԴ-ից ներկրվող բնական գազի համար հատուկ գին է ցանկանում ստանալ
01.11.2024 | 18:19
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
01.11.2024 | 18:15
Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են ՀՀ-Ադրբեջան սահմանին․ քննարկվել են սահմանազատմանը և տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցեր
01.11.2024 | 18:09
«Վրացական երազանք»-ը մտադիր է ընդդիմության դեմ բողոք ներկայացնել դատախազություն
01.11.2024 | 18:00
Արմեն Գևորգյանին թույլատրել են հատել ՀՀ սահմանը, ԱՄՆ-ը նոր օգնություն կտրամադրի Կիևին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանում դոլարի փոխարժեքը հասել է վերջին 10 տարվա ամենացածր  մակարդակին։ Տարիներ շարունակ շուրջ 480 դրամ արժեցող 1 դոլարի գինն արդեն մոտեցել է հոգեբանական սահմանին՝ 400 դրամին։ Անկումը 3 ամսում կազմել է 16-17 տոկոս։ Օդում կախվում է հարցը՝ ինչո՞ւ ներկրվող ապրանքները, որոնք դոլարով են գնվում, չեն էժանանում։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներից ալյուրը, շաքարավազը, նաև՝ բենզինն ու դիզվառելիքը շարունակում են թանկանալ։ Այս շարքից բացառություն է միայն կարագը, որը, ըստ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի, էժանանում է։

«Այո, էժանացել է, և դա փաստագրված է թվերով։ Գնանկումը սկսել է տեղի ունենալ մարտից և շարունակվել է մինչև հունիս ամիսը։ Օրինակ՝ «Նորզելանդական» կարագի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամի։ Միջին կշռված գինն եմ ասում», – պնդում է Գևորգյանը։

Այստեղ, սակայն, անհամապատասխանություն կա Վիճակագրական կոմիտեի տվյալների հետ։ Կոմիտեն ներկայացնում է, որ մայիսին կարագը, այո՛, էժանացել է, բայց ընդամենը 0,2 տոկոսով։ Հազար դրամի մեջ՝ 2 դրամով։ Դրանից առաջ, ըստ կոմիտեի, մարտին կարագը թանկացել էր 4,1 տոկոսով, ապրիլին՝ 1,9 տոկոսով։

Եթե կարագի պետքում կա երկու քայլ դեպի թանկացում, մեկ քայլ՝ դեպի էժանացում սխեման, ապա այլ ապրանքների դեպքում քայլերը միայն դեպի թանկացում են։

Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանն այս ամենը բացատրում է հետևյալ կերպ․ դոլարը թեև էժանանում է, բայց ապրանքները դրսում ավելի շատ են թանկացել։

«Դոլարի նկատմամբ դրամի արժևորումը գների նվազմանը նպաստող գործող է։ Բայց գների վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Դրանց մի մասն աճի ուղղությամբ է, մյուս մասը՝ նվազման ուղղությամբ, այդ թվում՝ նաև փոխարժեքը։ Հիմա մյուս այն գործոնները, որ աճի ուղղությամբ են, ավելի նշանակալի են, և հանրագումարում ունենում ենք գնաճ»,- բացատրում է Քթոյանը։

Նա հաստատում է՝ աշխարհում գները շատ ավելի մեծ տեմպով են բարձրանում, քան Հայաստանում։ Եվ եթե դոլարը չէժանանար, թանկացումն ավելի զգալի կլիներ։

Տնտեսագետ, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանն էլ համաձայն է, որ աշխարհում մեծ թանկացումներ կան, բայց նշում է, որ Հայաստանում թանկացումների վրա ազդում են ոչ այնքան միջազգային գները, որքան բիզնեսմենների ախորժակը։

«Իրականում միջազգային շուկայում տարբեր տեսակի ապրանքների գներն աճում են։ Դա բերում է այստեղ ներկրող բիզնեսմենների սպասումների, որ հետագայում այստեղ էլ պետք է գների աճ տեղի ունենա։ Եվ իրենք իրենց ապահովագրելու համար գները բարձրացնում են այստեղ։ Բայց կարելի է նշել նաև այն փաստը, որ կան ապրանքատեսակներ, որոնց գները միջազգային շուկայում չեն բարձրանում, բայց այստեղ գները չեն իջնում։ Դա տնտեսագիտության մեջ հայտնի էֆեկտ է՝ գները շատ հեշտ բարձրանում են, շատ դժվարությամբ իջնում են»,- նշում է տնտեսագետը։

Մնացականյանը բացատրում է, որ պետությունն այստեղ գործառույթ ունի, հատկապես այն ապրանքների գծով, որտեղ կան գին թելադրող խոշոր ներմուծողներ։ Տնտեսագետի խոսքով՝ եթե հակամենաշնորհային և մրցակցության ապահովման կառույցները պատշաճ ժամանակին, առանց ուշացումների արձագանքեն, գները մրցակցային կլինեն և որոշակիորեն կիջնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան