Բեմից՝ խրամատ, կուլիսից՝ բլինդաժ․ երբ ծափահարությունների փոխարեն պայթում են արկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 11:05
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 10:59
Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 66 զոհ կա
24.03.2026 | 10:56
Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել Բելառուսի դեմ խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 10:50
Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու համար. ՀԿԿ
24.03.2026 | 10:42
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
24.03.2026 | 10:34
Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է Թրամփի հետ․ վերջինը խոստացել է «պաշտպանել Իսրայելի շահերը»
24.03.2026 | 10:14
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
24.03.2026 | 10:10
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը վերականգնելով երթևեկությունը
24.03.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 09:46
Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները
24.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
Բոլորը

Երբ թատրոնի բեմը փոխարինվեց խրամատով, կուլիսը՝ բլինդաժով, խաղընկերները՝ ծառայակիցներով, իսկ ծափահարությունները՝ արկերի ձայներով, պարզ էր, որ վարագույրը վաղուց փակվել է՝ ներկայացման փոխարեն պատերազմ է:

Արամը 19 տարեկան էր, երբ սկսվեց 44-օրյան: Էջմիածնի «Մաչանենց» թատրոնի դերասանն արդեն մեկ տարուց ավելի ծառայում էր Մարտունիում․ 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան դիրքի ավագ Արամին արթնացրել էր ծառայակիցներից մեկը, որը տարօրինակ ձայն էր լսել։ Սկզբում կարծել էին՝ մեքենա է մոտենում, հետո միայն նկատել հակառակորդի ինքնաթիռը:

Արամն ու ընկերները կռվել են Ջրականում, Հադրութում, Վարանդայում, վաշտի տղաներից շատերն են զոհվել: Արամը պատերազմի մասին շատ խոսել չի սիրում, բայց երբ հարցուփորձ ենք անում, հիշում է, թե ինչպես Ջրականում շուրջ 80 հոգով մահից հազիվ են պրծել: Ինքն ու կամավորական հայրը, որը պատերազմի երկրորդ օրվանից Արամի կողքին է եղել, տղաների հետ հայտնվել էին մի դիտակետում, որը թիրախավորվել էր ադրբեջանցիների կողմից: Երբ արդեն ամեն կողմից արկեր էին ընկնում, որոշում են զույգ-զույգ աննկատ դուրս գալ դիտակետից:

«Երբ դիտակետից դուրս եկանք, իջանք ներքև, հասանք ճանապարհին, քսան մետր անցանք՝ դիտակետը հօդս ցնդեց, երկու արկ ընկավ դիտակետի վրա։ Հետո ես ու հայրս ճանապարհով վազելով գնացինք-հասանք տղերքին, այնտեղ սպայական կազմը մեզ գտավ, միասին հաջողվեց իրավիճակից դուրս գալ»,- պատմում է Արամը։

Մի քանի օր անց վերադարձել են Մարտունի։ Հոկտեմբերի 28-ին նկատել են, որ ադրբեջանցիները պատրաստվում են թիկունքից գրոհել: Հակառակորդի գնդակը վնասել էր ձախ ուսագոտին, Արամին տեղափոխել էին Մարտունու հոսպիտալ, ապա՝ Ստեփանակերտ, դրանից հետո էլ՝ արդենԵրևան: Վնասվածքը պատճառ էր դարձել ժամանակից շուտ զորացրման: Բայց երբ անօդաչուների ձայները դեռ ականջներումդ են, ընկերներիդ դեմքերը՝ հիշողությանդ մեջ, իսկ զենքի ծանրությունը կարծես շարունակում ես զգալ ուսիդ, հասկանալի է, որ վերադարձն առօրյա կյանք հեշտ չի լինելու: Այդ առումով թատրոնն ուղղակի փրկություն էր:

«Ժամադրություն Հիսուսի հետ», «Սարիբեկը», «Թանկագին Ելենա Սերգեևնա», «Բարեկենդան», «Կիկոսի մահը». սրանք այն ներկայացումներից են, որոնցում ընդգրկված է Արամը:

Թատրոնում է արդեն տասը տարուց ավելի: Այս տարի Արամն ավարտում է ուսումը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում և պատրաստվում է Թատերական ինստիտուտ ընդունվել, քննություններն առջևում են: Ասում է՝ հենց հոգևոր սնունդն է, որ իրեն դրդել է առաջ գնալ, շարունակել ապրել: Արամն այս բեմում ու պատերազմի դաշտում արդեն ստացել է իր «մկրտությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան