ԵԽ Նախարարների կոմիտեն կքննարկի Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հունիսի 8-10-ի նիստերում քննարկելու է մի շարք երկրների կողմից ՄԻԵԴ վճիռների կատարումը, որոնց թվում է նաև Ադրբեջանը։ Լրատվամիջոցների իրավունքների խմբի ղեկավար Խալիդ Աղալիևն ադրբեջանական «Թուրան»-ին հայտնել է, որ հանդիպմանը կքննարկվի երկու խմբերի՝ «Խադիջա Իսմայիլի» և «Անար Մամեդլիի» 8 որոշում։ Առաջին խմբին վերաբերում են երկու որոշումներ, որոնք ընդունվել են ՄԻԵԴ-ի կողմից լրագրողի բողոքների հիման վրա։ Դրանք կապված են դիմումատուի անձնական կյանքի գաղտնիության և խոսքի ազատությունը խախտելու իրավունքի խախտման հետ։

Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են Եվրոպայի խորհրդին, որ իրավապահ մարմինները քրեական գործով հետաքննություն են սկսել՝ կապված լրագրողուհու անձնական կյանքին միջամտելու և նրա ինտիմ տեսանյութերի տարածման առնչությամբ։ Սակայն, «չնայած բազմաթիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներին, հնարավոր չի եղել բացահայտել հանցագործներին, և գործը կարճվել է 2017 թվականին»։

Միևնույն ժամանակ, կառավարությունն իր պատասխանում նշել է, որ Իսմայիլովային փոխհատուցման գումարները երկու դեպքում էլ վճարվել են հաշվեգրված տոկոսներով։

Ինչ վերաբերում է «Անար Մամեդլիի խմբի» գործերին, ապա դրանք ՄԻԵԴ վճիռներն են իրավապաշտպանների ու ակտիվիստների՝ Անար Մամեդլիի, Ինթիգամ Ալիևի, Մամեդ Ազիզովի, Շահին Նովրուզլուի, Գիյաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի գործերով, ինչպես նաև Լեյլա և Արիֆ Յունուսների, որտեղ ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի իրավունքների խախտումը։

Այսինքն՝ ՄԻԵԴ-ը համարել է, որ նրանք ձերբակալվել են իշխանություններին ուղղված քննադատության և քաղաքական գործունեության պատճառով։ Չնայած այդ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումների անօրինականության ճանաչմանը՝ Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն արդարացրել նրանց։

ԵԽ Նախարարների կոմիտեին ուղղված պատասխանում Ադրբեջանի կառավարությունը նշում է, որ բոլոր դիմողների նկատմամբ քրեական հետապնդումն արդեն դադարեցվել է, և նրանց համար այլևս բացասական իրավական հետևանքներ չկան։

Էմմա Չոբանյան