Ի՞նչ է 30-100 հազարը մետաղահանքի համար․ տուգանքը կմուծեն, կթաքցնեն իրական շահառուներին․ Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Factor TV-ն շարունակում է իրական շահառուների բացահայտման թեմայով հարցազրույցների շարքը, որն իրականացնում ենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ։ Մինչ այս հյուրընկալել ենք մասնավորապես պետական հաստատությունների ներկայացուցիչների, իսկ այս անգամ խոսել ենք քաղհասարակության ներկայացուցչի՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի հետ։

–Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում՝ արդյո՞ք գործնականում ապահովվում է թափանցիկությունը հանքարդյունաբերության ոլորտում։

-Իրական շահառուների գաղափարն օրենսդրության մեջ մտցվել է 2021 թվականին։ Բայց «իրական շահառուներ» անվանումը տարբեր օրենքներում տարբեր է տրված, չի համընկնում բոլոր օրենքներում։ Բայց այդ դրույթը շատ կարևոր էր։ Կարևոր է, որ իրական շահառուներին այդքան կարևորություն է տրվել մեր երկրում, սակայն ինչքանով է դա կիրառվում, ինչքանո՞վ է դա արդյունավետ և ի՞նչ պատասխանատվություն է սահմանվել, դա արդեն այլ հարց է։

–Գործնականում ինչպե՞ս է դա արվում։

-Գործնականում մինչև 2021 թվականը, երբ դու գրանցում էիր առևտրային իրավաբանական անձ, մի թերթիկ էին տալիս, այնտեղ գրում էիր, որ դու ես իրական շահառուն, և դրանով ավարտվում էր։ Կամ գրում էին, որ իրական շահառու չկա, եթե դա ոչ առևտրային կազմակերպություն էր։ Դա շատ ձևական էր։

Հիմա այդ թերթիկն ավելի բարդացրել են, ավելի մանրամասն տեղեկություններ են պահանջվում։ Այն ժամանակ սխալ տեղեկատվություն ներկայացնելու համար որևէ պատասխանատվություն չկար։ Հիմա Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված է պատասխանատվություն, բայց դա շատ ցածր պատիժ է, կարծում եմ, եթե ուզում ենք գործնականում իրոք գործի և ազդեցություն ունենա։ Օրինակ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված է, որ եթե ընկերությունը չի ներկայացրել տվյալներ կամ սխալ է ներկայացրել կամ խուսափել է ներկայացնելուց, պատժվում է 30-100 հազար դրամով։ Պարզ է, որ խոսքը խոշոր ընկերությունների մասին է կամ փողերի լվացման մասին կամ Ընդերքի մասին օրենսգրքով վերաբերում է մետաղական հանքերին։ Ի՞նչ է նշանակում 30 հազար կամ 100 հազար դրամ տուգանք։ Ոչ մի բան։ Իրենք կարող են թաքցնել իրական շահառուների տվյալները, մի քանի անգամ էլ տուգանքները վճարել։

Քրեական օրենսգրքում նույնպես կա, բայց էլի տուգանքի ձևով է։ Այնտեղ էլ նշված է, որ տուգանվում է 300-500 հազար դրամով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։ Այդ դեպքում քրեական պատասխանատվություն կհամարվի, սակայն սա էլ, կարծում եմ, բոլոր դեպքերում այդքան էլ ազդեցիկ չէ, որովհետև էլի կարող են վճարել այդ տուգանքը և շարունակել մեծ շահույթներ ստանալ, ինչ-որ փողեր ստանալ և այլն։ Այսինքն՝ ինչի դեմ ուզել ենք պայքարել, պատասխանատվությունը համարժեք չէ։

–Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում շատ հաճախ են հանդիպում օֆշորային շղթաները։ Օֆշորային պետություններին մենք չենք կարող ստիպել, որ բացահայտեն իրական շահառուներին։ Բայց օրենքներն էլ պնդում են, որ հենց այստեղ աշխատող ընկերությունը պետք է բացահայտի իր ամբողջ շղթան։ Գործնականում հնարավո՞ր է այս երկու հակասող երևույթների դեպքում բացահայտել ամբողջ շղթան։

-Եթե շատ խստացնենք ու ասենք, որ դա պետք է բացահայտվի, 10 տոկոս մասնաբաժնի փոխարեն 9 տոկոս կունենան․ 10 հատ 9 տոկոսանոց մասնաբաժին կլինի։

–Որպեսզի չանցնե՞նք 10 տոկոսի սահմանը, որից հետո պետք է բացահայտվեն որպես իրական շահառու։

-Այո՛, կկարողանան չանցնել, և իրենց տարբեր ազգուտակին, իրենց ընկերներին կգրանցեն, ինչպես արվում է մեր երկրում։

–Այլ ոլորտներում 20 տոկոս մասնաբաժին ունենալու դեպքում նոր բացահայտվում են որպես իրական շահառու։ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում այդ շեմը 10 տոկոսն է։ Դուք ասացիք, որ խնդիրներ կան նաև այդտեղ՝ նույն 9 տոկոսանոց մասնաբաժինների օրինակով։ Այդ դեպքում մինչև ո՞ւր գնալ, մինչև ո՞ր կետը բացահայտել։

-Բոլոր դեպքերում, երբ մենք օտարերկրյա ներդրողին թողնում ենք Հայաստանում գործունեություն իրականացնել, մենք ամբողջ տեղեկատվությունը պետք է ունենանք։ Պարզ է՝ ամեն ինչ հնարավոր չէ։ Բայց դա պետք է գնահատվի մեր պետական մարմինների կողմից, թե ինչքանով է թափանցիկ ներկայացված այդ տեղեկատվությունը։ Հենց միայն այն, որ որևէ ընկերություն օֆշորային գոտում է գրանցված, արդեն կասկած է առաջացնում, և պետք է ստուգումներ անցնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։