Ամենաթեժը հանքերում մասնաբաժինների բացահայտման հարցն էր․ այլ երկրներ բացահայտում են 20%, ՀՀ-ն՝ 10%. Լուսինե Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Factor TV-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ շարունակում է հարցազրույցների շարքը՝ իրական շահառուների բացահայտման համակարգի մանրամասները ներկայացնելու համար։ Այս անգամ հարցազրույցի հյուրն է ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը։

-Տիկի՛ն Թովմասյան, իրական շահառուների բացահայտման հիմնական նպատակը կամ գերնպատակը կոռուպցիայի կանխումն է։ Կապն ինչպե՞ս է գործում։ Այսինքն՝ իրական շահառուների բացահայտումն ինչպե՞ս է ազդում կոռուպցիայի կանխարգելման վրա։

-Խորքից սկսեմ՝ ի՞նչ է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը, քանի որ իրական շահառուների կամ իրական սեփականատերերի բացահայտումը դրա բաղադրիչներից մեկն է։ Երբ Հայաստանը 2017 թվականին միացավ նախաձեռնությանը, պարտավորություն ստանձնեց՝ բացել մետաղական հանքարդյունաբերության ոլորտը և հանրության համար հասանելի դարձնել ոլորտի ֆինանսական տվյալները, ընդերքօգտագործման պայմանագրերը։ Բաղադրիչներից մեկն էլ իրական շահառուների բացահայտումն էր։

Եվ սրա նպատակն է բոլոր շահագրգիռ կողմերին՝ քաղհասարակությանը, բիզնեսին և Կառավարությանը հավասար գործիքներ տրամադրել, որ կարողանան իրենց նպատակներին, շահերին հետևել։ Այդ առումով, որպես թափանցիկության գործիք, այն շատ կարևոր գործիք է հատկապես քաղհասարակության համար, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե հանրային ռեսուրսն օգտագործողը և դրանից շահույթ ստացողն ով է։

Իհարկե, իրական շահառուների բացահայտումը կամ այդ գործընթացը դեռևս չի նշանակում, որ յուրաքանչյուր բիզնես պետք է իր գործունեության ընթացքում ինչ-որ ստվերային գործարքների հետևել։ Բայց եթե կան այդպիսի դեպքեր, ապա բոլոր շահառու կողմերն արդեն ունեն գործիքներ, որպեսզի կարողանան հետևել և բացահայտել նման դեպքերը, համապատասխան հաղորդումներ ներկայացնել։

-Ասացիք ԱՃԹՆ-ի մասին։ Դա սկսվեց նրանից, որ մետաղական հանքերի վերաբերյալ տվյալները պիտի բացվեին։ Ստացվեց այնպես, որ մետաղականի դեպքում պետք է նվազագույնը 10 տոկոս մասնաբաժին ունեցողները բացահայտվեն, իսկ բոլոր այլ դեպքերում՝ նվազագույնը 20 տոկոս։ Տարբերությունն ինչո՞ւ է դրվում։

-Այստեղ նախաձեռնությունների որոշակի տարբերություններ կան։ Մոտ մեկ տարի միջազգային փորձի ուսումնասիրությունից և շատ մասնակցային գործընթացից հետո որոշում կայացվեց, թե ինչպիսին պետք է լինի այն շրջանակը, որը տվյալներ է ներկայացնելու իրական շահառուների վերաբերյալ։ Ասեմ, որ ամենաթեժ բանավեճերից մեկն էլ հենց այդ մասնակցության շեմն է՝ տոկոսը, որ որոշվեց։ Երկրների մեծամասնությունում նույնիսկ հիմա գործում է 20 տոկոս շեմը՝ հիմնականում FATF-ի կարգավորումներով, սակայն քաղհասարակությունը պնդում էր, որ անպայման պետք է ցածր շեմ սահմանել հանքարդյունաբերության համար։ Նույնիսկ քննարկվում էր այդ որոշված 10 տոկոսից ցածր շեմը՝ 5 կամ 1 տոկոս։ Շատ տարբեր առաջարկներ են եղել, սակայն կոնսենսուսային որոշումը եղավ 10 տոկոսը։

-Շատ հաճախ է հանդիպում, որ ներգրավված է լինում ոչ թե պաշտոնյան ինքը, այլ նրա հարազատը, և դա փաստաթղթերով չի երևում։ Ինչպե՞ս բացահայտել այս դեպքերը։

-Նախ՝ օրենքը նաև սահմանում է, որ քաղաքական ազդեցություն ունեցող անձի ընտանիքի անդամները նույնպես համարվում են քաղաքական ազդեցություն ունեցող անձինք։ Իսկ մյուս դեպքերում, երբ այդ ցանկի մեջ չի մտնում այդ անձը, մի փոքր դժվար է այդ կապերը հիմնավորված տալ։ Սակայն պետք է ասեմ, որ ընթացիկ բարեփոխումների համատեքստում ապագայում դա հնարավոր կլինի անել։

Օրինակ, երբ հաջորդ քայլով եկամուտների համատարած հայտարարագրում լինի, և արդեն համապատասխան լիազոր մարմինը տեսնի, որ տվյալ անձը չունի համապատասխան եկամուտներ, որ կարողանար բաժնետոմսեր ձեռք բերել տվյալ ընկերությունում, ակնհայտ կլինի, որ տվյալ անձը proxy-անձ է (միջնորդ – խմբ․) տվյալ ընկերությունում։

-Այսինքն՝ մասնաբաժինն իր անունով է, բայց ուրիշի՞ն է պատկանում։

-Այո՛։ Խնդիրն այն է, որ միայն իրական շահառուների ռեգիստրն առանձին դիտարկելն այդքան արդյունավետ չէ, և բոլոր այն լիազոր մարմինները, որ զբաղվում են հակակոռուպցիոն գործառույթներով, պետք է կարողանան իրար հետ աշխատել։ Այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի նման դեպքերը բացահայտելը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։