Ադրբեջանական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով կրակահերթ է արձակվել քարամշակման կետի բանվորների ուղղությամբ.ԱՀ դատախազություն

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022թ. փետրվարի 05-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում. տեղեկացնում են ԱՀ դատախազությունից:

Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը: