3100 դոլար՝ ամեն հայաստանցու հաշվով․ ում և ինչքան է պարտք Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հիշո՞ւմ եք, երբ Հայաստանը պարտք էր վերցնում Ռուսաստանից, օրինակ՝ զենք գնելու համար։ Վարկեր Հայաստանը Ռուսաստանից վերցրել է նաև այլ նպատակներով։

Բայց Ռուսաստանից վերցրած բոլոր վարկերը միասին Հայաստանի Կառավարության արտաքին պարտքի մի փոքր մասն են միայն՝ 8 տոկոսը։ Սա է վկայում տարեվերջին Ֆինանսների նախարարության հրապարակած զեկույցը։

Է՛լ ավելի մեծ է Հայաստանի պարտքը միջազգային կառույցներին։ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ․ այս և նմանատիպ մյուսկառույցներին Հայաստանի Կառավարությունը պարտք է շուրջ 3,5 տրիլիոն դրամ կամ ավելի քան 7 մլրդ դոլար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է, որ միջազգային կառույցների նկատմամբ նման պարտավորությունների մեծացումը պատահական չէ։ Նա բացատրում է, որ այդ կառույցներից վերցվող գումարներն ուղղակի ավելի էժան են՝ վերադարձնելու տեսանկյունից։

«Որքան շատ է միջազգային կազմակերպություններին պարտքը, նշանակում է՝ այնքան ցածր է վերցված արտաքին փոխառությունների տոկոսը։ Սովորաբար ֆինանսական կազմակերպություններից վերցված վարկերի տոկոսադրույքները ցածր են։ Բայց նրանք պարտադրում են կոնկրետ պայմաններ, այսինքն՝ այդ գումարը պետք է ծախսվի այս ուղղությամբ, այս բարեփոխումների համար և այլն»,- բացատրում է տնտեսագետը։

Այդ պայմանները, սակայն, կարող են նաև սահմանափակել Հայաստանի հնարավորությունները։ Մասնավորապես, Զարգացման միջազգային ընկերակցությունից, որ ամենամեծ պարտատերն է, Հայաստանն այլևս չի կարողանալու վարկ վերցնել, ինչպես նշվում է Ֆինանսների նախարարության՝ Պետական պարտքի 2020-ի տարեկան հաշվետվության մեջ։

«Զարգացման միջազգային ընկերակցության տեսակարար կշիռը գնալով նվազում է և շարունակելու է նվազել, քանի որ Հայաստանն իր զարգացման աստիճանով պայմանավորված՝ այլևս չի կարող ցածր եկամուտ ունեցող երկրների համար նախատեսված արտոնյալ վարկեր ներգրավել այդ կառույցից»,- նշված է փաստաթղթում:

Երկրներից ու միջազգային կառույցներից բացի՝ Հայաստանի Կառավարությունը պարտք է նաև մասնավոր, առևտրային բանկերին՝ ԿԲՍ Բանկ (Բելգիա), Ռայֆայզն Բանկ (Ավստրիա), Էռստե Բանկ (Ավստրիա)։ Այս երեքին միասին Հայաստանի Կառավարությունը պարտք է 17 մլրդ դրամ։

Եթե բաշխենք Հայաստանի բնակչության վրա՝ այս առևտրային բանկերին ամեն հայաստանցի պարտք է ընդամենը 5655 դրամ։ Բայց նորից հիշենք, որ սա Կառավարության արտաքին պարտքի չնչին մասն է՝ 0․4 տոկոսը։

Իսկ Կառավարության ամբողջ արտաքին պարտքը շուրջ 4,5 տրիլիոն դրամ է՝ 9 մլրդ դոլարից ավելի։ Եթե սա՛ բաժանենք ամբողջ բնակչության վրա, կստացվի ավելի քան 3100 դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան