Հարցվածների 9%-ը կասկածելի տեղեկատվության հանդիպելիս փորձում է ստուգել այն․ մեդիագրագիտության մակարդակը աճում է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանցիների մեծամասնությունը ոչինչ չի ձեռնարկում կասկածելի տեղեկության հանդիպելիս, և միայն 9%-ն է փորձում ստուգել այն, օրինակ, որոնելով տեղեկությունը համացանցում կամ որևէ վստահելի կայքում։ Այս մասին փաստում է նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի 1,213 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը, որն ուղղված է եղել բացահայտելու ավանդական և սոցիալական մեդիայից տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրները, վերաբերմունքը բարեփոխումների լուսաբանմանը, տեղեկատվության հուսալիության ընկալումները և քաղաքացիների մեդիագրագիտությունը։ 

Հետազոտությունն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի կողմից։ 

Հարցվածների գրեթե կեսը (44%) երբեք չի ստուգում, թե ինչ կայքեր են տանում հղումները (34%` 2019-ին), իսկ ամեն չորրորդը (23%) երբեք չի հետևում հղումներին (25%՝ 2019-ին)։

Ըստ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի՝ մեդիագրագիտության մակարդակը ցածր է, բայց աճման միտում կա։ 

«Ինձ համար այս հարցման արդյունքում իրականությունը շատ ավելի դրական է, քան ես ենթադրում էի։ Ճիշտ է՝ թվերը բարձր չեն, բայց մենք չենք ակնկալում, որ մարդիկ 100%-ով հասկանում են՝ ինչ է մեդիագրագիտությունը և ստուգում են փաստերը։ Սա, իհարկե, իրենից ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում լրատվամիջոցների համար՝ վստահելիության տեսանկյունից»,- նշեց Նունե Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։