Գներն աճեցին ավելի արագ, քան եկամուտները․ ինչպես 2021-ը հարվածեց մեր գրպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարտոֆիլն այս տարի Հայաստանում ամենաշատ թանկացած ապրանքներից մեկն է՝ հունվարից նոյեմբեր 1 կգ-ի գինն աճել է շուրջ 75 տոկոսով։ Թանկացման պատճառը Հայաստանում չէ․ Ռուսաստանում գինն աճել է, սկսել են Հայաստանից շատ արտահանել։ Տարվա ընթացքում խիստ թանկացել են նաև այլ ապրանքներ, որոնց մի մասը նույնպես ներկրվող է՝ ձեթ, դիզվառելիք, բենզին և այլն։

«Հայաստանում տարիներ շարունակ նկատվում է մի բացասական միտում, որ գներն ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները։ Եվ, բնականաբար, դա տանում է հանրության ավելի աղքատացման։ Մարդիկ իրենց անցած տարվա ցածր աշխատավարձով ավելի շատ ապրանքներ կարող էին ձեռք բերել, քան այս տարվա «բարձրացած» աշխատավարձով»,- բացատրում էր տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Գների բարձրացման վրա ազդում են տարբեր գործոններ, որոնցից մեկը գերսպառումն է։ Կորոնավիրուսային շրջանում մարդիկ չէին կարողացել գնալ ռեստորաններ, ժամանցի վայրեր, ծախսել հանգստի վրա։ Գումարը մնացել, կուտակվել էր։ Երբ հնարավորությունները բացվեցին, մարդիկ սկսեցին միանգամից շատ ծախսել, տարբեր ապրանքների պահանջարկը մեծացավ, գներն աճեցին։ Եվ այսպես եղավ ամբողջ աշխարհում, հատկապես՝ սննդի հետ կապված։

Երկրորդ գործոնը դրսից է։ Համաշխարհային շուկայում գնաճ կա, և դա անդրադառնում է նաև Հայաստանի շուկայի վրա։ Հաճախ դրանով են պայմանավորվում նաև դոլարի, եվրոյի, այլ արժույթների տատանումները։ Այդպիսիք այս տարի բավական շատ եղան։

Ժողովրդական մակարդակում էլ հայտնի է՝ երբ դոլարը թանկանում է, դիտվում է ներկրվող ապրանքների, օրինակ՝ բենզինի, ձեթի թանկացում։ Ինչո՞ւ այդ ապրանքները նույնքան չեն էժանանում, երբ դոլարի փոխարժեքն իջնում է։ Սա տնտեսագետները բացատրում են և՛ ֆինանսական, և՛ մարդկային գործոններով։

«Փոփոխությունների համար ժամանակային լագ է անհրաժեշտ։ Այսինքն, եթե մենք հունիսի վերջին տասնօրյակում ունեցել ենք դրամի արժևորում, դա չի նշանակում, որ հուլիսի 1-ից պետք է ունենայինք ավելի էժան գներ, որովհետև այն խմբաքանակը, որ ներմուծվել է, ավելի բարձր գնով է ձեռք բերվել»,- բացատրում էր ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերի դրությամբ՝ միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 201․740 դրամ։ Ավելի բարձր աշխատավարձեր եղել են մասնավոր հատվածում՝ մոտ 214 հազար դրամ, իսկ պետական հատվածում՝ 174 հազար դրամ։ Այս թվերից դեռ պետք է հանել հարկերը և այլ վճարումները։

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ՝ պետական հատվածում աշխատավարձն աճել է 6500 դրամով, մասնավոր հատվածում՝ մոտ 20 հազարով։ Ընդ որում՝ ավելի ցածր վարձատրվող ոլորտներում աշխատավարձի բարձրացումները հիմնականում ավելի համեստ են եղել։

Ինչ վերաբերում է թոշակներին ու նպաստներին, ապա տարեվերջին որոշում կայացվեց դրանք փոքր-ինչ բարձրացնելու վերաբերյալ։ 2022-ից թոշակները, նպաստները և այլ սոցիալական վճարները հիմնականում կբարձրանան 2-3 հազար դրամով։

Իսկ 2022-ը խոստումնալից չի լինի այնքան, որքան պետք է լիներ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա, բայց մյուս կոմունալ վճարումները կաճեն։

Առաջինը ջուրն էր․ նոյեմբերի 30-ին որոշվեց, որ հունվարի 1-ից ջրի խորանարդ մետրի գինը կլինի ոչ թե 180, այլ 200 դրամ։ Գինը չի բարձրանա միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Բայց ՀԾԿՀ նախագահը բացատրեց՝ դրան համաձայնում են, որ մի քանի տարի այլևս սակագինը չբարձրանա։

«Դա նշանակում է նաև, որ վարձակալության պայմանագրով նախատեսված հաջորդ և մյուս տարվա բարձրացումները նույնպես չեն լինի, բայց նաև վերջին 3-4 տարվա նվազեցումները չեն լինի, որոնք նվազում էին մինչև 200 դրամի կարգի և մի քիչ ներքև։ Այսինքն՝ կունենանք կայուն, 10 տարվա համար մոտ 200 դրամանոց գին»,- պարզաբանում էր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Տարեվերջին ՀԾԿՀ-ն սկսեց քննարկել նաև էլեկտրաէներգիայի թանկացման հարցը․ տարբեր սոցիալական խմբերի համար այն կարող է թանկանալ մինչև 5.5 դրամով։ Այստեղ կարելի է հիշել այս օրերին աշխարհում տարածվող այն կատակը, երբ հաջորդ տարվա տարեթիվը կարդում են ոչ թե 2022, այլ 2020-երկու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան