ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ, որը ՀՖՖ գերբից հանեց Արարատը․ էն ժամանակ թուրքերը մեզ սպանել չէի՞ն ուզում․ Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

-Կառավորող ուժին քննադատում են, որ, այսպես ասած, վաճառքի դրվեց գերիների հարցը՝ քարտեզների և տարածքների դիմաց: Դուք ընդունո՞ւմ եք, որ այս ծայրահեղ մոտեցումն ավելի է սրում թեման:

-Ես խնդրեցի գերիների հետ կապված հարց չքննակենք, կարող եմ միայն ասել, որ հայկական կողմը, մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ամենավերջին մեր քաղաքացին, որը գտնվում է Ադրբեջանում, վերադառնա Հայաստան՝ անկախ ամեն ինչից: Մեր կառավարությունը բոլոր հնարավոր խողովակներով աշխատում է այդ ուղղութամբ, որպեսզի Ադրբեջանում պահվող բոլոր ՀՀ քաղաքացիները վերադառնան հայրենիք:

-Անդրադառնանք խորհրդարանական օրակարգին: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծ է շրջանառում: Նշում են, որ Ալեն Սիմոնյանի վարքագիծը և հայտարարությունները վնասում են Հայաստանի միջազգային հեղինակությունը՝ նկատի ունենալով թե՛ գերիների վերաբերյալ հայտարարությունը, թե՛ այն մեջբերումը, որ Հայաստանում առկա են այն տեսակետները, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, և որ «Լավրովի պլանն» այդ տարբերակներից էր:

-Ինչի մասին նշեցիք՝ երկուսն էլ համատեքստից կտրված հատվածներ են, երկուսն էլ մոնտաժված նկարահանումների արդյունք են՝ թե՛ ռուսաստանցի լրագրողի ներկայությամբ Ալեն Սիմոնյանի խոսքը, և թե՛ գերիների թեմայով հայտարարությունը, այսինքն՝ եթե տեսանյութերն ամբողջությամբ բացում ենք, պարզ է դառնում, որ երկուսում էլ Ալեն Սիմոնյանը, մեծ հաշվով, սխալ բան չի ասել: Ալեն Սիմոնյանը գործել է իր լիազորությունների շրջանակում, և նրանից հրաժարական պահանջելը պարզապես անհեթեթություն է:

-Քննադատում են Ալեն Սիմոնյանին, որ նրա հայտարարություններով վնաս է հասցվում Հայաստանի հեղինակությունը, և համարում են, որ ԱԺ նախագահի պաշտոնը պարոն Սիմոնյանի համար չէ, ձեր խմբակցությունում քննարկվե՞լ է այդ հարցը:

-Ի դեպ՝ այդ հարցի վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույնպես նշել է, որ գերիների վերաբերյալ հայտարարության բովանդակության հետ համաձայն է, բայց ձևակերպման հետ համաձայն չէ: Մեր խմբակցությունը չի քննարկել այդ հարցը, չի կարող լինել նման հարց, և ոչ էլ քննարկելու ենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան