ԱԺ-ում ընտրում են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին

Լուրեր

12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամի ընտրությունը: Բարձրագույն դատական խորհրդի տասը անդամներից հինգին ընտրելու է Ազգային ժողովը` փակ քվեարկությամբ, մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը՝ բոլոր ատյանների դատարաններից:

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Թեկնածուները երեկ հանդես եկան ելույթներով, պատասխանեցին պատգամավորների հարցերին: Նկատենք, որ հիմնականում հարցեր էին հնչեցնում ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները: Նրանց հետաքրքրող հիմնական հարցը Հայաստանում քաղբանտարկյալների լինել-չլինելու հարցն էր: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նաև հարցեր էր հնչեցնում նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ին արած հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Սարգսյանը վարչապետի պաշտոնը ստանձնելու ցանկություն չունի:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները, սակայն, խուսափեցին պատասխանել այդ հարցերին՝ պատճառաբանելով, որ իրենք հնչած հարցերին անդրադառնալու լիազորություն չունեն: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի թեկնածուներին դեմ քվեարկելու մասին երեկ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ծառուկյան» խմբակցությունում, ինչպես նշեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, առաջադրված հինգ թեկնածուների հանդեպ դրական են տրամադրված, ուստի կողմ են քվեարկելու: