Ժամը 20:00-ի դրությամբ՝ քվեարկել է ՔԿՀ-ներում հաշվառված 812 անձ

Լուրեր

16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
Բոլորը

2021 թվականի հունիսի 20-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2.019 կալանավորված անձ և դատապարտյալ, որոնցից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը (ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք): Այս մասին հայտնում է ՔԿԾ մամուլի ծառայությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 10-ի N 140-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվել է՝ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ժամը 11։00-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ժամը 12։00-ին, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց», «Սևան», «Հրազդան», «Արթիկ», «Վանաձոր», «Կոշ», «Աբովյան», «Գորիս», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում՝ ժամը 15։00-ին։

Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկության են ներկայացել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրության իրավունք ունեցող 812 անձ։

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում հաղորդումներ կամ ահազանգեր չեն ստացվել։