Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times

Լուրեր

06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
Բոլորը

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։

Fox News-ը գրում է, որ Զաքարիայի պաշտոնանկությունը դեռ «սպասվում է»։ Թրամփի բարձրաստիճան խորհրդականներից մեկը նույնպես Axios-ին ասել է, որ ակնկալում է՝ Զաքարիան առաջիկա «մի քանի օրվա ընթացքում» կհեռանա պաշտոնից։

Սպիտակ տունը լրագրողների՝ մեկնաբանություն ստանալու հարցմանը չի պատասխանել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը Զաքարիային հորդորել է վերանայել իր աշխատանքը․ «Ես նրան ասացի՝ անկեղծ ասած, քո տեղը լինեի, կվերանայեի իմ որոշումը։ Մտածիր այդ մասին, բայց ես քո տեղը լինեի՝ կվերանայեի այն»։

Նախագահը նաև նշել է, որ մամուլը դաժան է եղել Զաքարիայի նկատմամբ, և ինքը երբեք նման բան չի տեսել։

Հիշեցնենք՝ Սպիտակ տունը Քեթի Զաքարիային մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 9-ին։ Նա առաջին ճեպազրույցն անցկացրել է հոկտեմբերի 13-ին։ Այն տևել է 15 րոպեից մի փոքր ավելի, որի ընթացքում նա խոսելու հնարավորություն է տվել ընդամենը երեք լրագրողի և չի կարողացել պատասխանել բոլոր հարցերին։

Դրանից հետո Թրամփի վարչակազմում կարծիք են հայտնել, որ նա պաշտոնում «անհաջող մեկնարկ է ունեցել»։

Թրամփը Զաքարիային ներկայացրել էր որպես փաստաբան, իսկ ինքը՝ Զաքարիան, Fox News-ի եթերներում իրեն ներկայացրել էր որպես իրավաբան։ Սակայն լրագրողներին չի հաջողվել ապացույցներ գտնել, որ նա հանձնել է իրավաբանի արտոնագիր ստանալու քննությունը։ Ավելի ուշ Զաքարիան ինքն է խոստովանել, որ չի հանձնել քննությունը։