Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում կայացած «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է «Երևանի հռչակագիրը՝ «Հանուն բնության գործողություններ» (Yerevan Declaration – Taking Action for Nature)։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ընդունված հռչակագիրը վերահաստատում է համաշխարհային առաջնորդների հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը կանգնեցնելու և շրջելու կենսաբազմազանության կորստի միտումը, իսկ մինչև 2050 թվականը հասնելու բնության հետ ներդաշնակ ապրելու համաշխարհային տեսլականին։

Ընթերցելով ընդունված հռչակագիրը, նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ դրա առանցքային ուղերձը հստակ է՝ քաղաքական հանձնառություններից անցում կատարել չափելի գործողությունների և շոշափելի արդյունքների։

Փաստաթղթով ընդգծվում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների ավելացման, էկոհամակարգերի պահպանության և վերականգնման, գիտության ու նորարարական տեխնոլոգիաների կիրառման, միջազգային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև երիտասարդների, կանանց, բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և հասարակության բոլոր հատվածների լիարժեք ներգրավման անհրաժեշտությունը։

Հռչակագրով կարևորվում է նաև Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը՝ որպես բացերը բացահայտելու, պատասխանատվությունն ամրապնդելու և մինչև 2030 թվականը սահմանված 23 թիրախների իրագործումն արագացնելու կարևոր հնարավորություն։

Երևանի հռչակագիրը քաղաքական հստակ ուղերձ է միջազգային հանրությանը․ բնության պահպանությունն այլևս չի կարող սպասել, իսկ համատեղ հանձնառությունները պետք է վերածվեն իրական գործողությունների։

Երևանից հնչած այս ուղերձը կարևոր քաղաքական հիմք է ստեղծում հոկտեմբերի 19-ին մեկնարկող COP17-ի համար՝ վերահաստատելով համաշխարհային առաջնորդների վճռականությունը՝ համատեղ ջանքերով ապահովելու կենսաբազմազանության պահպանության օրակարգի գործնական առաջընթացը։