Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները

Լուրեր

06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնան» և կամավորների խումբը հաստատել են Ուկրաինա լայնածավալ ներխուժման ընթացքում զոհված 281,753 ռուսաստանցի զինծառայողների անունները, գրում է Current time-ը։

Պատերազմի 4,5 տարվա ընթացքում երեք ստորաբաժանումներ, որոնք ավանդաբար համարվում են էլիտար, ընդգրկվել են ամենամեծ կորուստներ կրած տասը զորամիավորումների շարքում։ Դրանք են՝ 810-րդ առանձին գվարդիական ծովային հետևակի բրիգադը, 155-րդ առանձին գվարդիական ծովային հետևակի բրիգադը և 76-րդ դեսանտագրոհային դիվիզիան։ Հետազոտության մեջ ծովային հետևակի 810-րդ բրիգադը զբաղեցրել է վեցերորդ տեղը․ այն կորցրել է առնվազն 2,000 զինծառայողի։ 155-րդ բրիգադը հաստատված 1,829 զոհերով ութերորդ տեղում է, իսկ 76-րդ դեսանտագրոհային դիվիզիան՝ 1,809 զոհով, իններորդ տեղում։

Հաստատված կորուստների ընդհանուր թվի միայն 10%-ն է բաժին ընկնում օդադեսանտային զորքերի և ծովային հետևակի զինծառայողներին։ Այս ստորաբաժանումները պատրաստվում են բարդ դեսանտային գործողությունների և արագ տեղակայման համար, սակայն, ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, այսօր դրանց կազմը և պատրաստվածությունը «զգալիորեն տարբերվում են այն մակարդակից, որով այս ստորաբաժանումները պատերազմ էին մտել»։ Զոհված և վիրավորված փորձառու զինծառայողներին փոխարինում են մոբիլիզացված անձինք և նոր պայմանագրային զինծառայողները, որոնք նախկինում քաղաքացիական կյանքով են ապրել։

Միևնույն ժամանակ, ռուսական կորուստների միտումները չեն փոխվում․ ամենամեծ կորուստները շարունակում են գրանցվել կամավորների շրջանում՝ 98,464 զոհ (35%)։ Սրանք մարդիկ են, որոնք պատերազմի սկսվելուց հետո պայմանագիր են կնքել ՌԴ Պաշտպանության նախարարության հետ և մինչ այդ կապ չեն ունեցել ռուսական բանակի հետ։

Եվս 73,814 զոհ (26%) պայմանագրային զինծառայողներ են։ Կալանավորներին բաժին է ընկնում կորուստների 10%-ը՝ 27,550 մարդ։ Նշվում է, որ նրանց մասնաբաժինը նվազել է, քանի որ այժմ պայմանագիր կարելի է կնքել մինչև դատավճռի կայացումը, իսկ այդպիսի անձանց հետազոտողները դասում են կամավորների շարքին։

Մոբիլիզացվածները կազմում են զոհվածների հաստատված թվի շուրջ 8%-ը՝ 20,814 մարդ։ Նրանցից 42%-ը զոհվել է ռազմաճակատ հասնելուց հետո առաջին ամիսներին։

Հետազոտողները նշում են, որ ռուսական կողմի իրական կորուստները կարող են ավելի մեծ լինել, քան իրենց ներկայացրած տվյալները։ Փորձագետների գնահատմամբ՝ հավաքված տվյալները կարող են ընդգրկել զոհվածների իրական թվի 45%-ից մինչև 65%-ը։ Ռուսաստանի իշխանությունները կորուստների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում։

Bloomberg գործակալությունը, հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին, գրել էր, որ 2026 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը կորցրել է ավելի քան 50 հազար զինծառայող՝ սպանված և վիրավոր, որոնցից մինչև 28 հազարը զոհվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի