Բայդեն-Էրդողան հանդիպում Բրյուսելում․ ԱՄՆ նախագահը գոհ է արդյունքներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցություններից հետո նա ասել է, որ «շատ լավ հանդիպում» է ունեցել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հետ աշխատող լրագրողներին։

«Մենք շատ լավ հանդիպում ենք ունեցել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, ինչից հետո նրանց են միացել պատվիրակությունների անդամները: Բայդենի հետ բանակցություններին մասնակցել են ազգային անվտանգության հարցերով նրա օգնական Ջեյք Սալիվանը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինկեն: Նշվում է, որ բանակցություններն ընդհանուր առմամբ երկու ժամից պակաս են տևել։

Քննարկումից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Նշվում է, սակայն, որ Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը նախատեսում էր բարձրացնել Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցը, որի համար որոշակի պատժամիջոցներ են սահմանվել Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև Անկարային հանել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։ Թուրքիայի նախագահը ծրագրում էր նաև ևս մեկ անգամ դժգոհություն հայտնել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված քրդական խմբավորումներին և ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին ամերիկյան շարունակական աջակցության կապակցությամբ։ Վերջիններին Անկարան մեղադրում է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: