Թշնամուց մի քանի քայլ հեռու. ի՞նչ պայմաններում են հայ դիրքապահները իրականացնում ծառայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
Բոլորը

2020-ի նոյեմբրի 9-ին կնքված եռակողմ հայտարարության կետերի իրագործումից հետո Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք հատվածներ վերածվել են թշնամու հետ շփման գոտու։

Իրարից հաշված քայլերի հեռավորության վրա, դեմ դիմաց կանգնած են հայկական և ադրբեջանական զինված ուժերը։
Սոթք գյուղից 5 կիլոմետր հեռու գտնվող դիրքում մեր նկարահանող խմբին նկատելուց հետո ադրբեջանցի զինծառայողները զենքին կցված հեռադիտման սարքով հետևում էին մեր տեղաշարժին։

Իսկ մեր կողքին իրենց ծառայությունն էին իրականացնում հայ դիրքապահները։

Մարտական ոգին ասում էին՝ տեղն է, միակ խանգարող հանգամանքն էլ՝ կարոտը։

Մեր այցելած մի քանի դիրքերում սննդի պակաս տղաները չունեին, 7 օրը մեկ դիրքեր են հասնում պահածոյացված մթերքներ, իսկ հացն ու ձուն երկու օրը մեկ են մատակարարվում։

Քնում են հերթափոխով։ Այս վագոն տնակներում, վերևում էլ թշնամին է. քարե կացարաններ է սարքել։

Հայ դիրքապահների սեղանին քաղցրավենիքի կողքին գիրք էլ կա՝ Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ»։

Այս մի դիրքում զինվորը նեղսրտած է՝ «մի խառնեք մեզ քաղաքական թեմաների», հորդորում է ամբիոններից իրենց անունը շոշափողներին։

Վագոն տնակներով ոչ բոլոր դիրքերն են ապահոված, կան տեղեր, որտեղ գերիշխում են վրանները։

Կային դիրքեր, որտեղ այցելել չկարողացանք՝ անվտանգային խնդիրներից ելնելով։

Առաջնագծի ոչ բոլոր հատվածներում է, որ պայմանները բարվոք են, պատերազմից վեց ամիս անց Սյունիքում, օրինակ, կան դիրքեր, որտեղ մեր անվտանգությունը իր կյանքով պահող զինվորը քնում է գետնին՝ ինքնաշեն «վրանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան