Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը պատրաստվում է ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 7-ին շվեդական Գևլե քաղաքի «Գևլեհովշալեն» մարզահամալիրում։ Առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:3 հաշվով պարտվել են Հունգարիայի հավաքականին։
Հավաքին մասնակցում են հետևյալ ֆուտզալիստները.
Ալբերտ Աղաջանով – «ՏԶՄՍ Տուլա»
Ֆակունդո Օհաննեսյան – «Բուրելա»
Արթուր Մկրտչյան – «Յունիսպորտ»
Մարտին Ռամիրո – «Պրիմեռա Խունտա»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Պուտրուս Վասիլև – «Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան – «Յունիսպորտ»
Միհրան Դերմենջյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Միքայել Ղանդիլյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Յունիսպորտ»
Նիկիտա Խրոմիխ
Ռաֆիկ Մելիքյան – «Յունիսպորտ»
Դենիս Նեվեդրով – «Տյումեն»
Արսեն Պետրոսով – «Տորպեդո»
Էրիկ Լազարյան – «Երևան»
Էրիկ Հակոբյան – «Երևան»
Այս հավաքով Հայաստանի հավաքականը կպատրաստվի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 7-ին շվեդական Գևլե քաղաքի «Գևլեհովշալեն» մարզահամալիրում։ Առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:3 հաշվով պարտվել են Հունգարիայի հավաքականին։

