Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
Քաղաքականություն
02.11.2026 | 16:50
Ադրբեջանի պետական սահմանին հայտնաբերված անօդաչու թռչող սարքերը վնասազերծվել են։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։
Նշվում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Հորադիզ» և «Գեյթեպե» սահմանապահ ջոկատների պատասխանատվության գոտիներում կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն ընդհանուր 22,9 կգ քաշով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխումը։
Համալիր օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել են անօդաչու թռչող սարքեր, որոնք ապօրինի ներթափանցել են Ադրբեջանի օդային տարածք։
Միջադեպերի վայրերի զննության ընթացքում «Հորադիզ» սահմանապահ ջոկատի պատասխանատվության գոտում առգրավվել է 15,4 կգ, իսկ «Գեյթեպե» սահմանապահ ջոկատի տարածքում՝ 7,5 կգ թմրամիջոց։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

