ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեցին Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ:
85 կգ քաշային կարգում հանդես եկան Ռաֆիկ Հարությունյանը և Մարտին Պողոսյանը։
Հարությունյանը երկամարտի 345 կգ արդյունքով 11-րդ տեղը գրավեց B խմբում, իսկ C խմբում հանդես եկած Պողոսյանը գրանցեց 337 կգ։
ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պայքարն ավարտել էին ևս երկու ծանրորդներ: Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում, իսկ Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) զբաղեցրել էր 18-րդ տեղը: Գոռ Սահակյանը (75 կգ) վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել։
Դավիթ Եղիազարյան

