Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում

Լուրեր

02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
Բոլորը
«Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվում են իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ Ադրբեջանի նախագահի անունից»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհրդի հայտարարության մեջ։

Նշվում է, թե Ադրբեջանի ղեկավարին այնպիսի հայտարարությունների վերագրումը, որոնք նա չի արել, և դրանց ներկայացումը որպես նրա պաշտոնական դիրքորոշում՝ հանրությանը մոլորեցնելուն ուղղված ապատեղեկատվության կոպիտ օրինակ է։

«Կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանի նախագահի ելույթների, հայտարարությունների և գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության սկզբնաղբյուրներն են պետության ղեկավարի պաշտոնական կայքը և նրա սոցիալական ցանցերի հաշիվները։ Այս թեմայով տեղեկատվություն պատրաստելիս և տարածելիս անհրաժեշտ է հղում կատարել հենց նշված աղբյուրներին։ Այլ հարթակներում հրապարակված հայտարարություններն ու կարծիքները չպետք է վերագրվեն պետության ղեկավարին՝ առանց պաշտոնական աղբյուրներից հաստատման։ Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը կոչ է անում լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին պատասխանատու մոտեցում ցուցաբերել տեղեկատվության հավաստիությունը ստուգելիս, տարածելուց առաջ հրապարակվող տեղեկությունները համադրել պաշտոնական աղբյուրների հետ և թույլ չտալ ապատեղեկատվության տարածում»,- ասվում է հայտարարության մեջ։

Մինչ այս էլ, Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդն Իրանին և Թուրքիային մեղադրել էր Բաքվի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ։

Հավելենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում լարվածություն է առաջացել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչում են քննադատական հայտարարություններ, որոնք էլ պաշտոնական Բաքվի դժգոհությունն են առաջացրել։ Երկու երկրների լարված հարաբերությունների պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիրևը չի մասնակցել Անկարայում հոկտեմբերի 30-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Ադրբեջանը հանդիպմանը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի