Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
Քաղաքականություն
02.11.2026 | 17:32
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին հանդիպել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
ԱԺ հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։
Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կարևորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ օրակարգի առաջմղումը։

