Ազատ ստեղծագործելու և արգելքների սահմանագծին․ հայաստանյան գրաքննության առանձնահատկությունները

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Գրքի նկատմամբ պետության և հանրության վերաբերմունքը դրսևորվում է նաև գրական գործերի տպագրմանն ու տարածմանը նպաստելով կամ հակառակը՝ խոչընդոտելով։

Խորհրդային կարգերի փլուզումից հետո, թվում է, պետք է ազատագրված լինեինք որոշակի կապանքներից՝ ինչ կարելի է տպագրել, տարածել և ինչ՝ ոչ։ Իսկ արդյո՞ք մեզ հաջողվեց ազատականացնել դաշտը։ Անկախությունից ի վեր մի շարք դրվագներ կարող են առնվազն տարակուսելու առիթ տալ։ Օրինակ՝ 2003 թ․ Կարեն Ղարսլյանի առաջին «24 կադր վայրկյան» վիպակը Հայաստանում սկզբում հրաժարվել էին տպագրել, լույս տեսնելուց հետո էլ՝ վաճառել։ Նրա գիրքը պարզապես դուրս էին նետել գրախանութից՝ պոռնոպոեզիայի և տպագրմանը ոչ ենթակա բառերի առատության պատճառով։

2012-ին էլ արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար կանչել էին Ռազմական ոստիկանություն՝ փորձելով քրեական գործ հարուցել քրեական օրենսգրքի 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» համար: Սակայն գրողական համայնքի կողմից բարձրացված բողոքի ալիքի արդյունքում հետապնդումները կանխվեցին։

Վերջերս էլ «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը չեղարկվեց։ Տնօրենը պարզաբանել էր, որ գիրքը քաղաքական բնույթի է, և ինքը չի ուզում, որպեսզի շնորհանդեսը գրատանը կայանա։

Ի վերջո, որտե՞ղ է ավարտվում ազատ ստեղծագործելու իրավունքը և սկսվում գրաքննությունը։ Եթե, օրինակ, Սաակաշվիլին հակահայկական քաղաքականություն է վարել, դա հիմք տալի՞ս է, որպեսզի նրա գրքի շնորհանդեսից Հայաստանում խուսափեն։ Ընդ որում, նույն Սաակաշվիլուն 2009 թվականին Սերժ Սարգսյանը պարգևարտրել է Պատվո շքանշանով։ Սակայն այն ժամանակ որևէ մեկը չհիշեցրեց Սաակաշվիլու հակահայկական քաղաքականության մասին։

Բացի այդ՝ եթե նման սահմանափակումները հանրության որոշ զանգվածի կողմից կարող են ընդունելի լինել, ինչպե՞ս է պատահում, որ, օրինակ, Հիտլերի «Իմ պայքարը», որը պարունակում է ատելության տարրեր, Հայաստանում ազատ տպագրվում և վաճառվում է։

Շատերը հարցնում են՝ եթե վաղը Թալեաթի հուշերը տպագրվեն, արդյոք պետք է, որ դրանք Հայաստանում ևս տարածում գտնեն։

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է գրականագետ Թագուհի Ղազարյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և արձակագիր Հովհաննես Իշխանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան