25 տարի բարեփոխվող, բայց այդպես էլ անկախ չդարձած դատական համակարգի անորոշ ապագան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 13:16
Տաքսու վարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:10
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա
30.06.2026 | 12:56
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար
30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների խնդրի լուծման գործում․ քաղաքացիների համար տվյալների փոխանակման հնարավորություն կստեղծվի
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
Բոլորը

Հայաստանում դատաիրավական բարեփոխումները սկսվել են դեռևս 1995 թվականին Սահմանադրության ընդունմամբ։ 2005 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվել է դատաիրավական բարեփոխումների երկու ռազմավարություն, որոնցից առաջինն ընդգրկել է 2009-2011, երկրորդը՝ 2012-2016 թվականները, որի ժամկետը հետագայում երկարաձգվել է մինչև 2017 թ․ վերջը։

Դրանց իրականացման արդյունքում, մասնավորապես, ստեղծվել է դատական եռաստիճան համակարգ, դատարանների շենքային պայմանները բարելավվել են, ընդունվել են դատական օրենսգիրքը, վարչական դատավարության օրենսգիրքը, քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, սակայն հիմնական խնդիրները չեն լուծվել, ավելի կոնկրետ՝ այդ փոփոխությունները չեն հանգեցրել ո՛չ համակարգային բարեփոխումների, ո՛չ դատարաններում և իրավապահ մարմիններում կոռուպցիոն երևույթների վերացման, ո՛չ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության աճի։

Ավելին՝ մինչև 2018 թվականը միջազգային տարբեր կառույցների, մասնավորապես՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» և USAID-ի կողմից իրականացված հետազոտություններն արձանագրել են, որ դատաիրավական համակարգը Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներից է՝ առողջապահության և կրթության ոլորտների հետ։

2018 թվականից հետո Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը բարելավվել է 14 միավորով, և մեր երկիրը 180 երկրների շարքում զբաղեցնում է 60-րդ տեղը, սակայն 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Հայաստանում անցկացված հարցումները, այնուամենայնիվ, ցույց են տվել, որ հասարակության 90 տոկոսը կոռուպցիան համարում է լրջագույն խնդիր, իսկ հարցվածների մոտ կեսը կարծում է, որ դատաիրավական ոլորտն ամենակոռումպացվածներից է։

Դատաիրավական համակարգի արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին ներկա իշխանությունները խոսել են 2018թ․ հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն ռազմավարությունն ընդունվել է միայն 2019թ․ հոկտեմբերի 10-ին՝ կառավարության որոշմամբ, ըստ որի՝ նախատեսվում է այդ փոփոխություններն իրականացնել 2019-23 թվականներին՝ երեք ծրագրերով։ Առավել լայն հանրային արձագանք է ստացել հատկապես անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման հարցը, մասնավորապես՝ դատավորների վեթինգը, սակայն հետագայում կիրառվել ու այսօր էլ կիրառվում են միայն դրա առանձին բաղադրիչներ։

2021թ․ հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թևակոխում ենք դատաիրավական բարեփոխումների շատ կարևոր փուլ։ Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ խոսքը երկու առանցքային քայլերի մասին է։ Առաջին՝ ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, և երկրորդ՝ առանձնացվում են կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորները։ Թե որքանով այս նոր մեխանիզմների ներդրումը կբարելավի իրավիճակը և կհանգեցնի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության աճի, ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։