Նորմալ կառավարությամբ ՀՀ-ն ինքը կվարեր արտաքին քաղաքականությունը, ոչ թե կնայեր Պուտինին, Մուրադովին․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ընտրությունների, Արցախի և արտաքին քաղաքական միջավայրի մասին Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Պարո՛ն Սարոյան, փաստացի նախընտրական քարոզարշավը սկսվել է։ Փաշինյանը և այլ ուժեր գնում են գյուղեր, քարոզչություն են անում։ Եթե նայենք այս պահի դրությամբ Փաշինյանի ուղերձներին, կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունը վերականգնվել կամ ռեաբիլիտացվել է պարտությունից հետո։

Ինչ-որ առումով՝ այո, որովհետև կարողացավ որոշակի ճգնաժամեր հաղթահարել՝ կապված բանակի և այլ պետական ինստիտուտների անհամաձայնության հետ։ Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ երկուսն էլ՝ թե՛ սևերը, թե՛ ներկայիս գորշերը, որքան էլ վատաբանում են միմյանց կամ ինչ-որ էպիտետներ են դնում՝ մերժված, կապիտուլյանտ և այլն, բայց, ըստ էության, երկուսն էլ աշխատում են միմյանց շանսերի վրա, բարձրացնում են միմյանց շանսերը, և ըստ էության, իրենց ձեռք է տալիս այս վիճակը։ Մեկը մյուսով են ապրում, մեկը մյուսին կյանք են տալիս։

-Ռուսաստանը շատ լուրջ լծակներ ունի Հայաստանում՝ քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։ Ընտրություններին ընդառաջ ինչպիսի՞ մեսիջներ եք տեսնում։ Ռուսաստանը փորձելո՞ւ է միջամտել։

-Չէ՛։ Միջամտելու ի՞նչ կարիք կա։ Այն, ինչ ես նկարագրեցի, բոլորն էլ պրոռուսական ուժեր են․ նկատի ունեմ՝ առաջին, երկրորդ, երրորդ համարով հանդես եկող ուժերը։ Հենց ռուսական դաշտում գործող ուժեր են, որ ինչ դասավորություն էլ լինի, Ռուսաստանը այստեղ շահած է դուրս գալիս։

-Արցախի մասին խոսենք։ Հիմա Արցախի կարգավիճակն իրականում ինչպիսի՞ն է։

-Արցախի կարգավիճակը քաղաքագիտորեն կարելի է ասել, որ վերածված է ռեզերվացիայի։ Դա որոշակի իրավունքների ճանաչում է արտաքին խաղացողների կամ որոշակի պետությունների կողմից իրենց տարածքում գտնվող ինչ-որ հանրության։ Հիմնականում ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում ռեզերվացիայի մեջ գտնվող հանրությունները բնիկներն են՝ հնդկացիական ցեղերը և այլն, որտեղ տրված է, որ իրենք իրենց համար իրենց իրավունքներով ապրեն, իրենց դատարանը ունենան, իրենց կանոնները ունենան, որ անվանում են օրենքներ և այլն։ Բայց ամբողջը փակ միջավայրում է։ Արցախը ռեզերվացիա է այս պահի դրությամբ, որտեղ արտաքին քաղաքական հարաբերություններ ունենալու որևէ կշիռ հանված է։

-Ադրբեջանի մասնակցությունը ԵՏՄ նիստին հայկական կողմը կապում է գերիների հետ։ Հայաստանին հաշվի առնելո՞ւ են այս որոշումների ժամանակ։

-Ձեր նշած հանգամանքներում չկա հայկական կողմի սուբյեկտայնություն։ Միմյանց դեմ պայքարում են Էրդողանը և Պուտինը, և այն քաղաքականությունը, որ Ալիևը կարողանում է անել գերիների հետ կապված, ինքն էլ Էրդողանի կամակատարն է։

Գերիների հետ կապված խնդիրը վերածված է առևտրի՝ որոշակի շահաբաժիններ կորզելու։ Հիմա այս ամեն ինչում Հայաստանի կառավարությունը, վարչապետը ներկայացնում են, թե իրենք այս կամ այն քայլերն են ձեռնարկում։ Ո՛չ։ Իրենք նայում են, թե ռուսներն ինչ կանեն՝ գերիներին կազատեն, թե՞ չէ։ Փորձում էին ներկայացնել, որ իրենք ներգրավված են, բայց երբ դատարկ օդանավը վերադարձավ, ամբողջ հանրությունն էլ հասկացավ, որ իրենք ոչինչ են։ Ռուսաստանն է, Մուրադովն է, Մուրադովի հետևում էլ՝ Պուտինն է կանգնած։ Նորմալ կառավարության դեպքում այդպես չէր լինի, իհարկե, Հայաստանն ինքը կվարեր իր արտաքին քաղաքականությունը, կգտներ արտաքին քաղաքական այլ ուժեր, որոնց հետ հարաբերություններ կհաստատեր նաև գերիների վերադարձի հետ կապված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան