Ոչ թե գիրքն է թանկ, այլ մարդիկ են վատ ապրում․ որտե՞ղ է ավարտվում տոնն ու սկսվում հակաուտոպիան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Կորոնավիրուսին և պատերազմին դիմագրաված գրքի շուկայում հետպատերազմյան Հայաստանում ակտիվության նոր ալիք է բարձրացել։ Մասնագետները նկատում են՝ հիմա, երբ շուրջը մոլորեցնում են բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը, մեդիան, ընթերցողը ձգտում է դեպի հազարամյակներով փորձված ինֆորմացիայի աղբյուրը՝ գիրքը։

Ամեն տարի փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում Գիրք նվիրելու տոն է: Այս ավանդույթը տարեցտարի ավելի է արմատավորվում և տարածում գտնում։

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այն համոզման է, որ գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար պետությունը նախ և առաջ պետք է երկրում առողջացնի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Շեշտում է՝ տարիներ շարունակ գրահրատարակչության ոլորտի գործիչները պետությունից մեկ բան են ակնկալել՝ չխանգարել։

Երբ խոսքը վերաբերում է գրքին, հայաստանցիներն անմիջապես տալիս են հետևյալ հարցը՝ ի՞նչն է պատճառը, որ մեր երկրում գիրքը թանկ արժե։ Արքմենիկ Նիկողոսյանը պնդում է՝ Հայաստանում գիրքը թանկ չէ, պարզապես քաղաքացիների սոցիալական վիճակն է վատ։

Դավիթ Սամվելյանը՝ որպես ժամանակակից հեղինակ, ձգտել է այնպես անել, որ իր գրքերը մատչելի լինեն հանրությանը։ Նա համաձայն չէ տեսակետին, թե Հայաստանում գիրքը թանկ չէ։ Մեկ այլ խնդիր է գրահրատարակչության ոլորտի հարկային բեռը։

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ եթե ուզում ենք ունենալ ինտելեկտուալ հասարակություն, պետությունը պետք է գրքի շուկայի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի։

Իսկ ի՞նչ գրքեր է պահանջում այսօր հայ հանրությունը։ Արքմենիկ Նիկողոսյանը փաստում է՝ Հայաստանում մեծ տարածում ունեն վեպերը, սակայն նախորդ տարին բացառիկ է եղել սովորաբար քիչ վաճառվող պոեզիայի համար․ մասնավորապես՝ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն վաճառվել է ամբողջ տպաքանակով։

Factor.am-ը «Անտարես» հրատարակչությունից ստացավ վերջին 6 ամսում ամենավաճառված գրքերի ցանկը․ Պաուլու Կոելյոյի «Ալքիմիկոսը», Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», «Սառցե սիրտը», Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես», Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գործերը լավագույն հնգյակում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան