Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության անգործության համար

Լուրեր

03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:

Մասնավորապես՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության թիվ 1586-Ն որոշման համաձայն ռազմական դրության պայմաններում, զբաղեցնելով ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 11.10.2020թ․ պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն պարտավոր լինելով նույն օրը Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի թվով 72 զինծառայողներին, ցուցաբերել է իշխանության անգործություն․ անձամբ չի դիմավորել, ինչպես նաև չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը, ինչի հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով նշված օրը՝ կեսօրին, հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: