Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումները դադարեցնելու, Քոչարյանի վերադարձի, ապստամբության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
20.02.2026 | 12:54
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը ԱԲ-ով են ստեղծվել՝ ըստ միջազգային փորձաքննությունների․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:49
Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում
20.02.2026 | 12:38
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 12:00
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ընդդիմադիրների են ծեծել // Թրամփն Իրանին 15 օր ժամանակ է տվել․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 11:52
Իրանը զգուշացրել է՝ ամերիկյան բազաներն ու օբյեկտներն «օրինական թիրախներ» կդառնան հարձակման դեպքում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

-Փետրվարի 2-ին հանդիպել են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի առաջնորդները, 16 ուժերի թեկնածու Վազգեն Մանուկյանն ու Վանեցյանը։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչն է անհրաժեշտ դարձրել այս ուժերի միավորումը։

-Վստահ չեմ, որ հանդիպել են միավորվելու համար։ Իսկ հիմա, իմ պատկերացմամբ, ոչ միայն իրենք են հանդիպում և հանրային են ասում, այլ նաև շատ տարբեր այլ ուժեր։ Շատերի մասին, միգուցե, հասարակությունը իմանում է կամ չի իմանում։ Կա գործընթաց, մտահոգված մարդիկ երկրում տիրող իրավիճակի հետ փորձում են գտնել կամ քննարկել ուղիներ, թե ինչ են անելու։ Ես հուսով եմ՝ առաջիկայում մենք կունենանք մի հնարավորություն, որտեղ միասնական մոտեցում կձևավորվի՝ հասկանալու, թե ոնց ենք այս վիճակից դուրս գալու։ Այն, ինչ ունենք, շատ վատ է, որն ազդում է մեր բարոյահոգեբանական վիճակի, մեր իմիջի վրա։

-Դուք՝ որպես այս իշխանության հեռացման կողմնակից գործիչ, կիսո՞ւմ եք հետևյալ մեթոդը՝ պետք է ապստամբել, շենքեր գրավել, զոռով հեռացնել իշխանությանը։

-Ցանկացած գործողություն, որն օրենքի մեջ է և որով պետք է հասնենք արդյունքի, և որով օրենք չենք խախտելու և բռնություն չի լինելու, ապա թույլատրելի է։ Ես արժեքներ սիորղ մարդ եմ՝ անմեղության կանխավարկածը ընդունում եմ։ Օրենքը թույլ է տվել, ուրեմն՝ որևէ մեկն իրավունք չունի դրա դեմ խոսելու։ Հարցն այն է, թե ինչ մեկնաբանության մեջ ենք դա դնելու։ Ցավոք, երբ նախկին իշխանությունների ժամանակ մարդիկ կոչեր էին անում, շատերին բացատրվում էր, որ դա թույլատրելի մոտեցում է։ Հիմա շատ ժամանակ մարդկանց մեղադրում են, ասում են՝ մեզ չոգևորեցիք, հիմա նրանք էլ փորձում են գործողություն անել, պատկերացնելով՝ նախկինում ինչի վրա են ոգևորվել։ Այստեղ գալիս է խնդիրը՝ դուք նույն արժեքային դաշտի կիսո՞ղն եք, եթե ձեզ համար ապստամբելը նորմալ է և կարող եք, ուրեմն՝ մեզ համար էլ է նորմալ։

-Նախկին նախագահների ակտիվությունը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի մտադրությունը մասնակցել ընտրություններին, քաղաքական օրակարգի վրա ի՞նչ ազդեցություն կունենա։

-Ինչքան շատ մարդ է մասնակցելու ընտրություններին, հատկապես՝ նախագահներ, ուրեմն՝ ունենալու են հավելյալ լուծումներ։ Այստեղ ինձ համար գալիս է հետևյալը՝ ես շատ ուրախ կլինեմ, որ մենք ունենանք ճգնաժամային կառավարման պրոցես և, դրան զուգահեռ, գնա քաղաքական պրոցեսը, որտեղ ցանկացած հայ, որն իր մեջ ունակություն է զգում, մոտեցում, օրենքը չի խախտում և կարող է ներկայացնել քաղաքական հայտ՝ քվե ստանալու իշխանություն ձևավորելու, ուրեմն՝ կունենա ժամանակ ներկայացնելու։ Մենք հիմա կենտրոնացել ենք Ռոբերտ Քոչարյանի վրա, կարող է վաղն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն հայտնի։ Նույնիսկ այս պատերազմի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը պատրաստ էին իրար հետ գնալ Մոսկվա, բայց իշխանություններն ամեն ինչ արել են, որ չգնան։ Վաղը եթե բացվեց այդ ընտրությունների պատուհանը, վստահ ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ մասնակցելու։

-Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Նիկոլ Փաշինյանին և ինչո՞ւ դադարեցին այդ հանդիպումները։

-Այդպիսին են հարաբերությունները։ Գալիս է մի պահ, երբ այլևս․․․ չգիտեմ, այդպես է ստացվել, դժվարանում եմ ասել։ Կարող եմ իմ բացատրությունները ներկայացնել։ Երբ փոխվում են ֆունկցիաները, ընդհանրապես՝ պետական չինովնիկի համար պետք է լինեն գլխավոր մի քանի խնդիրներ՝ ինքը կպահի՞ իր վարքագիծը, լսելու խորհուրդ կամ երբ իրեն գալիս, մի հարյուր բան են պատմում, արդյո՞ք ինքը հիմնվում է եղածի վրա, թե՞ տարբեր այլ կարծիքներ է լսում։ Չգիտեմ, արդյունքը սրան է բերել։ Ես այլևս բան չեմ անում։ Երբ մարդն զգում է, որ ինքն այլևս քո կարիքը չունի․․․

-Ո՞ր պահին զգացիք, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում լսել Թևան Պողոսյանի հորդորդները։

-Եթե նայեք իմ առաջարկներն ու խնդիրները, որ սկսվել են 2018-ի ամռանից, ավելի շատ էին գալիս կոչերը միասնականության, ընդհանուր միասին աշխատանքի։ Իմ էջում կարելի է նայել և զգալ։ Մարդ էլ կա՝ ամբողջ պետության բեռն է իր վրա վերցրել, բայց, երևի, այլևս չի զգացել կարիքը, որ իմաստ կա այս մարդու հետ շփումը պահել և դրա համար էլ դադարել է շփումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան