Բարդակ վիճակ էր՝ ո՛չ զենք կար, ո՛չ կապի միջոց․ Սերոբ Գասպարյանը՝ 44-օրյա պատերազմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի հետ

-Պարո՛ն Գասպարյան, խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև արցախյան հակամարտությունը Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ։ Դուք սրա շուրջ ի՞նչ տեսակետ ունեք։

-Ըստ Նիկոլի՝ Հայաստանն էլ հայերինը չի։ Այսինքն, եթե Հայաստանում ժամանակին ապրել են ադրբեջանցիներ՝ Մասիսի գյուղերում, եթե մեծամասնությունն իրենք են եղել, դա նշանակում է՝ պատկանում է Ադրբեջանի՞ն։ Ես մի անգամ ասացի՝ սա մի հատվածի ուղեղների լվալ է․ նա ինքը ժամանակին մարդկանց էր ուղարկում՝ նկարում էին Շուռնուխը, Դավիթ Բեկը ու ասում էին՝ սա ադրբեջանական տարածք է եղել։ Հարց՝ ե՞րբ է ստեղծվել Ադրբեջանը, դրանից առաջ ո՞ւմն էր, միգուցե ասեք՝ թաթարներինը, մոնղոլներինը կամ չինացիներինը։ Միշտ ասում եմ, բայց մարդիկ չեն կարողանում հասկանալ․ ես ոչ մեկի չեմ պատկանում, խոստացել եմ, որ եղբորս գաղափարախոսությունը մինչև մահ տանելու եմ, շարունակելու եմ նրա գործը։ Նա ասում էր՝ ազգ, հայրենիք, հավատ․․․ ես դրանց կրողն եմ։ Ես չեմ պատկանում ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը, խոսում եմ ճշմարտությունը։ Նիկոլն այսօր իր պոպուլիզմով, մանիպուլյացիայով կարողանում է մարդկանց մտքերը շեղել, ուղեղները լվանալ, այնպես է խճճած մտքերը, որ եթե մարդուն հայհոյես՝ չի հակադարձի, բայց երբ խոսում ես Նիկոլի մասին, որ նրա Կառավարությունը ձախողել է, սրանք սկսում են հարձակվել քո վրա։

-Դուք Ձեր եղբոր և նրա որդու ցավալի մահվան առնչությամբ նշել էիք, որ ունեք որոշակի կասկածներ՝ շեշտելով, որ Բայրաքթարը չէր կարող չորս հոգու հարվածել։ Կխնդրեմ՝ մանրամասնել։

-Եկեք այդ հարցին չպատասխանեմ։ Ես հետաքրքրվում եմ այդ հարցով։ Եթե կունենամ լիարժեք, 100 տոկոսանոց ինֆորմացիա, կխոսեմ։ Բայց չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք կբացահայտվի ինչ-որ բան։

-Դուք վստա՞հ եք, որ Ձեր եղբայրն այդ օրը թիրախավորված է եղել։

-Միանշանակ, թիրախավորված էր, որովհետև չէին կարող թուրքական ու ադրբեջանական լրատվականները նրան խոցելուց 20 րոպե հետո արդեն համացանցում գրել, որ Հովազին խոցեցին։ Գրեցին ու սկսեցին տոնել, ասել, որ 90-ականներին Հովազը 3 անգամ «Գորշ գայլերին» ծնկի բերեց։

-Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ևս մեկ անգամ նշեց, որ պատերազմը դադարեցնելու բոլոր տարբերակներում Շուշին էլ պետք է հանձնվեր։ Ինքներդ լինելով ռազմի դաշտում՝ ինչ եք կարծում՝ իսկապե՞ս Շուշիի հարցը դրված է եղել ի սկզբանե, և եթե ոչ՝ հնարավորություն կա՞ր պահելու Շուշին ու Հադրութը։

-Գիտեք՝ հոկտեմբերի 12-ին, երբ մեզ տեղափոխեցին Հադրութ, այնտեղ շատ քիչ թուրքեր կային՝ մինչև 100 հոգի, և կարելի էր կես ժամում Հադրութը հետ վերցնել։ Մենք ասացինք՝ Հադրութը վերցնենք, բայց մենք չունեինք թիկունքը, որը կպահեր մեզ։ Ինչպես միշտ՝ Նիկոլը ստում է․ նա ասաց՝ իբր 25-30 հազար զինվոր է փրկել։ Հայկական բանակը 40-45 հազար է, այսինքն՝ արդեն 30 հազարն Արցախում էին, մենք չունեինք մեր թիկունքը պահող։ Ամեն ինչ ծրագրավորված էր։ Ես գիշերվա ժամը 10-ից 10։30-ը, երբ խփեցին, եղբորս որդին մահացավ, իսկ եղբորս տեղափոխում էինք Ստեփանակերտ, 70 կմ է այդ ճանապարհը։ Ես մեքենայի լույսերը միացրած, առանց վախենալու, որ անօդաչուն կխփի՝ 70 կմ-ի վրա մի զինվորական չեմ տեսել։ Եվ Հադրութից մինչև Ստեփանակերտ կարող էին շարժվել թուրքական մեքենաները՝ առանց որևէ խոչընդոտի։ Ես տեսել եմ անկազմակերպ, բարդակ վիճակ՝ ո՛չ զենք կար, ո՛չ կապի միջոց։ Եթե մենք դիրքերից զենքեր էինք գտնում, դրանցով էինք կռվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան